2022
Թրեյսի Յ․ Բրաունինգ
Մայիս 2022


Թրեյսի Յ․ Բրաունինգ, Լիահոնա, մայիս 2022

Թրեյսի Յ․ Բրաունինգ

Երեխաների միության գերագույն նախագահության երկրորդ խորհրդական

Թրեյսի Յ․ Բրաունինգը մոտ 15 տարեկան էր, երբ նրա մայրը հեռուստատեսային գիշերային հաղորդման ժամանակ տեսավ Մորմոնի Գրքի գովազդը և մեկ օրինակ պատվիրեց իր համար։

Կարճ ժամանակ անց նրա դուռը թակեցին Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միսիոներները, ներկայացրին Մորմոնի Գիրքը և սկսեցին ուսուցանել նրան Հիսուս Քրիստոսի ավետարանը:

Այդ ժամանակ Թրեյսին իր հոր հետ ապրում էր Նյու Ջերսիում (ԱՄՆ), բայց հաճախ էր այցելում մորը Նյու Յորքում (ԱՄՆ)։ Այցելելիս Թրեյսին հետաքրքրությամբ հետևում էր՝ ինչպես էր մայրը ընթանում դեպի մկրտություն։

Ժամանակին տատիկի հետ Թրեյսին հաճախել էր Քրիստոնեական եկեղեցի, որտեղ սովորել էր քրիստոնեության հիմնարար սկզբունքները։ Շուտով Թրեյսին մոր հետ սկսեց հաճախել Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու երկրպագության ծառայություններին։

Որոշիչ պահը դարձավ փորձառությունը, որն ունեցան մայրը և դուստրը, երբ դիտեցին Կումորա Բլուր ներկայացումը։ Սրբազան Պուրակում կանգնած՝ ավետարանի ուղերձները լսելը հուզումնալից փորձառություն էր նրա համար։ Թրեյսին մորն ասաց, որ պատրաստ է ավելին իմանալ Եկեղեցու մասին։

«Նա շատ արագ կազմակերպեց իմ հանդիպումները միսիոներների հետ», - ասում է Քույր Բրաունինգը։

Թրեյսի Յուլենդ Բրաունինգը ծնվել է Նյու Ռոչելում (Նյու Յորք), 1976թ․ հոկտեմբերի 9-ին, Քլիվ Ադամսի և Շերոն Քոքսի ընտանիքում։ Նա մեծացել է Յամայկայում, Նյու Ջերսիում և Նյու Յորքում։ Նա ամուսնացել է Բրեդի Բրաունինգի հետ Սոլթ Լեյքի տաճարում 1997 թվականի մայիսի 2-ին: Նրանք ունեն երկու զավակ:

Քույր Բրաունինգ սովորել է Սենթ Ջոնի համալսարանում։ 15 տարի նա աշխատել է ֆինանսական ծառայությունների ոլորտում, իսկ ներկայումս աշխատում է որպես տնօրեն Եկեղեցու հրատարակչական ծառայությունների բաժնում։ Քույր Բրաունինգը նաև կամավոր աշխատանք է կատարել հետևյալ կազմակերպություններում․ National Multiple Sclerosis Society, Habitat for Humanity և United Way’s Day of Caring։

Քույր Բրաունինգը ծառայել է ծխի և ցցի Սփոփող միության նախագահության խորհրդական, Սփոփող միության և Կիրակնօրյա դպրոցի ուսուցիչ, ինչպես նաև Երիտասարդ Կանանց միությունում։ Երեխաների միության գերագույն նախագահություն կանչվելու պահին նա ծառայում էր Սփոփող միության խորհրդատվական գերագույն խորհրդում։

Տպել