2022
Երեց Դենելսոն Սիլվա
Մայիս 2022


Երեց Դենելսոն Սիլվա, Լիահոնա, մայիս 2022

Երեց Դենելսոն Սիլվա

Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական

Լուանդայից (Անգոլա) դեպի Սան Պաոլո (Բրազիլիա) 6400 կիլոմետրանոց վերադարձի ճամփորդությունը Երեց Դենելսոն Սիլվային ու նրա կնոջը՝ Ռեգինային, ժամանակ տվեց խորհելու մի հուշման շուրջ։ Միսիայի նախագահ ծառայելուց հետո Երեց Սիլվան և նրա կինը որոշեցին նոր տուն չգնել։

Միսիայի մեկնելուց առաջ նրանք վաճառել էին իրենց տունը։ Նրանք որոշել էին վերադառնալուց հետո նոր տուն գնել, սակայն հուշում էին ստացել չանել դա։ «Բրազիլիայում տունը արագ չի վաճառվում․ չես կարող հանել վաճառքի և անմիջապես վաճառել», - ասում է երեց Սիլվան։ Կարող է տևել օրեր, ամիսներ կամ տարիներ։

Քույր Սիլվան ասում է, որ իրենք կենտրոնանում էին այն փաստի վրա, որ Երկնային Հայրը ուղղություն է ցույց տվել իրենց միսիայից առաջ, և նույն ձևով կուղղորդի այս անգամ։ «Մենք միասին որոշեցինք մի փոքր սպասել», - ասում է նա։ Փոխարենը, նրանք որոշեցին տուն վարձակալել։

Ինչպես տուն վաճառելը Բրազիլիայում, այնպես էլ պատասխանը չեկավ մի քանի օր, ամիսներ, անգամ մեկ տարի անց։ Պատասխանը եկավ երկու տարի անց, երբ Երեց Սիլվան կանչվեց ծառայելու որպես Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական։

«Մենք պետք է այնպիսի մտածելակերպ ունենանք, որը թույլ է տալիս մեզ ասել՝ այո, երբ Նա խնդրում է մեզ անել ինչ-որ բան», - ասում է Երեց Սիլվան։ Եթե պատասխանը միշտ այո չէ, այն տեղ է թողնում ոչ-ի կամ միգուցե-ի համար։ Բայց Փրկիչի համար ոչ-ի կամ միգուցե-ի տեղ չկար Գեթսեմանիում։

Դենելսոն Ուրբանո դա Սիլվան ծնվել է 1965թ․ հուլիսի 4-ին, Ռեսայֆում (Բրազիլիա), Դոմինգոս Ուրբանո դա Սիլվայի և Մարիա Հոսե Ալմեյդա Սիլվայի ընտանիքում։ Նա մեծացել է Ռեսայֆում և կնքվել է Ռեգինա Մարիա դե Կարվալո Սիլվայի հետ Սան Պաոլոյի (Բրազիլիա) տաճարում՝ 1987 թ․ մայիսին։ Զույգն ունի երկու զավակ։

Նա ունի բիզնեսի կառավարման բակալավրի աստիճան (տվյալների մշակման գծով): Նա 30 տարի աշխատել է տուրիզմի ոլորտում։

2016-2019 թթ․ երեց Սիլվան իր կնոջ հետ ծառայել է որպես միսիայի նախագահ Անգոլա Լուանդա միսիայում։ Նա նաև ծառայել է որպես տարածքային յոթանասունական, ցցի նախագահ, եպիսկոպոս, բարձրագույն խորհրդական և լիաժամկետ միսիոներ Բրազիլիա Կուրիտիբա միսիայում։

Տպել