2022
Քամիլ Ն․ Ջոնսոն
Մայիս 2022


Քամիլ Ն․ Ջոնսոն, Լիահոնա, մայիս 2022

Քամիլ Ն․ Ջոնսոն

Սփոփող միության գերագույն նախագահ

Քամիլ Ն․ Ջոնսոնը Սփոփող միությունում իրեն միշտ տանն է զգացել։

«Ես քույրերի մտերմություն էի գտնում կանանց մեջ, որոնք ինձանից տարբերվում էին», - պատմում է նա Սփոփող միությունում իր փորձառության մասին, նաև 30 տարուց ավել Պերուում և Միացյալ Նահանգերում ընտանեկան ծխերում անցկացրած ժամանակի մասին։ «Ես սիրում եմ Սփոփող միության կանանց կենսարար ուժը և իմաստությունը»։

Սփոփող միությունում նա գտնում էր ուսուցիչների և ընկերների, այդ թվում իրենից տարիքով մեծերի և երիտասարդների։

«Մենք բոլորս քույրեր ենք, որոնք նույն փորձառությունն են անցնում՝ ցանկանալով վերադառնալ մեր երկնային տունը: Սակայն տարբեր փորձառություններով հանդերձ, մենք կարող ենք օգնել միմյանց», - ասում է Քույր Ջոնսոնը։

Քույր Ջոնսոնը վերջին տարում ծառայել է որպես Երեխաների միության գերագույն նախագահ։ Սփոփող միության գերագույն նախագահի իր ծառայությունը նա կսկսի օգոստոսի 1-ին։

Նրա սիրելի կոչումներից մեկը եղել է Սփոփող միությունում ուսուցանելը։

«Սիրում եմ Սփոփող միության այդ սրբազան ժամին քույրերի հետ շփվել և ուսուցանվել Հոգու և միմյանց կողմից։ Այնտեղ է, որ մենք խոսում ենք Քրիստոսից, ուրախանում ենք Քրիստոսով և անդրադառնում սրտի խնդիրներին։

Քամիլ Նեդոն ծնվել է 1963 թվականի սեպտեմբերին ԱՄՆ-ի Այդահո նահանգի Պոկատելլո քաղաքում՝ Հալ և Դորոթի Նեդոների ընտանիքում։ 1987թ․ հուլիսի 31-ին, Սոլթ Լեյքի տաճարում նա ամուսնացել է Դուգլաս Ռ․ Ջոնսոնի հետ։ Նրանք ունեն երեք որդի և հինգ թոռ:

1985 թվականին նա ավարտել է Յուտայի համալսարանի անգլերեն բաժինը, իսկ 1989 թվականին՝ Յուտայի համալսարանի «S. J. Quinney» իրավաբանական քոլեջը: Ավելի քան 30 տարի նա աշխատել է որպես իրավաբան և եղել է Սնոու, Քրիսչենսեն և &Մարտինո իրավաբանական ընկերության տնօրենը։

Նախկինում ծխի Երիտասարդ Կանանց նախագահ Քույր Ջոնսոնը ծառայել է նաև որպես ծխի Սփոփող միության և Երեխաների միության նախագահությունների անդամ և Ավետարանի վարդապետության ու Սփոփող միության ուսուցիչ: 2016-2019 թթ․ նա նաև ծառայել է իր ամուսնու հետ, երբ ամուսինը նախագահում էր Պերու Առեքիպա միսիայում:

Տպել