2022
Քրիստին Մ․ Յի
Մայիս 2022


Քրիստին Մ․ Յի, Լիահոնա, մայիս 2022

Քրիստին Մ․ Յի

Սփոփող միության գերագույն նախագահության երկրորդ խորհրդական

Աշխարհում, որին բնորոշ է անընդմեջ աճող պառակտումն ու մեկուսացումը, քույր Քրիստին Մ․ Յին հասարակական այդ հիվանդությունների բուժումը տեսնում է Հիսուս Քրիստոսի ավետարանի և Սփոփող միության միջոցով։

«Սփոփող միությունը միավորում է մեզ Նրա ներքո», - ասում է նա։ «Ուր էլ որ գնամ աշխարհում, ես փնտրում եմ Սփոփող միության իմ քույրերին, և անմիջապես ինձ զգում եմ սիրված ու ճանաչված։ Քրիստոսը և Նրա մասին մեր վկայությունները ընդհանուր են մեզ համար»։

Քույր Յին, որը ծառայել է Երեխաների միության խորհրդատվական գերագույն խորհրդում, Սփոփող միության գերագույն նախագահության երկրորդ խորհրդականի իր կոչմանը մոտենում է վստահությամբ, որ մենակ չի լինելու այդ գործում։

«Տերն է ղեկավարում, և ես ապավինում եմ Նրան», - ասում է նա։ Ես նաև խորապես հավատացած եմ, որ Նրա աշխատանքում մենք յուրաքանչյուրի կարիքն ունենք։ Մենք բոլորս դեր ունենք կատարելու և կարող ենք միասին լինել այս աշխատանքի մի մասը։ Ես մեծապես երախտապարտ եմ ծառայելու հնարավորության համար»։

Քրիստին Մ․ Յին ծնվել է 1981թ․-ի մայիսի 5-ին, Սակրամենտոյում (Կալիֆորնիա, ԱՄՆ), Ռայան Ռ․ Յիի և Ջեյդին Ֆոքս Մակքեյի ընտանիքում: Ավելի ուշ նա տեղափոխվեց Այդահո (ԱՄՆ), այնուհետև՝ Յուտա։

Դեռ վաղ տարիքում նա իր մեջ բացահայտել է սեր և տաղանդ արվեստի նկատմամբ, որոնց հետևել է իր կրթական և մասնագիտական պրպտումներում։ Նա բակալավրի աստիճաններ ունի արվեստի գծով, որոնք ստացել է Բրիգամ Յանգի համալսարաններում (մեկը՝ Այդահոյում)։ 2019թ․-ին ԲՅՀ-ում նա ստացել է հանրային կառավարման մագիստորսի աստիճան։

Քույր Յին՝ իր արվեստագիտական հմտությունների շնորհիվ, 13 տարի նկարիչ և պրոդյուսեր է աշխատել Դիսնեյ Ինտերակտիվ Ստուդիոս-ում։ Այժմ նա ղեկավարում է Եկեղեցու անիմացիայի թիմը։ Ավետարանական թեմաներով նրա գործերից են Փրկիչի մահկանացու ծառայությունը պատկերող կտավները։

Քույր Յին ծառայել է Եկեղեցու բազմաթիվ կոչումներում, այդ թվում՝ ցցի Սփոփող միության նախագահ, ծխի Սփոփող միության նախագահության խորհրդական և ուսուցիչ, ծխի Երիտասարդ կանանց նախագահ, Ավետարանի վարդապետության ուսուցիչ, ծխի միսիոներ և տաճարային աշխատող:

Տպել