2022
Էմի Ա․ Ռայթ
Մայիս 2022


Էմի Ա․ Ռայթ Lիահոնա, մայիս 2022

Էմի Ա․ Ռայթ

Երեխաների միության գերագույն նախագահության առաջին խորհրդական

Քույր Էմի Ա․ Ռայթը հիշում է այն երեկոն, երբ մի քանի տարի առաջ բուժում էր ստանում ձվարանների 4-րդ աստիճանի քաղցկեղի դեմ։ Ցավն այնքան ուժեղ էր, որ նա ուշաթափվում էր։ Չնայած նրա վկայությանը և Երկնային Հոր, Փրկիչի ու փրկության ծրագրի հանդեպ հավատքին, նա կարիքի մեջ էր։

Մանուկ հասակում Քույր Ռայթի մայրը և Երեխաների միության ղեկավարները նրան սովորեցրել էին, որ վախի, մենակության կամ Սուրբ Հոգու կարիքի զգացում ունենալիս պետք է երգել Երեխաների միության երգերից։

«Բայց դա երեխաների համար է», - մտածում էր նա այժմ։ «Արդյո՞ք դա կարող է ինձ վերաբերել։

Ապա եկավ պատասխանը և երգը։

«Ես էլ եմ Աստծո զավակը», - հիշեց Քույր Ռայթը։ «Այնպես որ մտքում ես սկսեցի երգել․ Հայր Երկնային, Դու իրո՞ք այդտեղ ես։1

Դրանից առաջ չգնացի։ Իմ էության յուրաքանչյուր թել պարուրված էր Աստծո սիրով։ Դա շոշափելի էր, ինչը տարօրինակ էր, քանի որ ես դրանից բացի ոչինչ չէի զգում։ Ես գիտեի․ Նա այնտեղ էր, Նա հստակ գիտեր, թե ինչի միջով եմ ես անցնում, և գիտեի, որ Նա սիրող Աստվածն էր»։

Էմի Էյլին Անդերսոնը ծնվել է 1972 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ-ի Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթի քաղաքում՝ Ջոյ Բեյլիի և Ռոբերտ Անդերսոնի ընտանիքում։ 1994 թ․ հունիսի 24-ին նա ամուսնացել է Ջեյմս Մաքկոնկի Ռայթի հետ Սոլթ Լեյքի տաճարում: Նրանք ունեն երեք որդի:

1998 թ․ նա ստացել է Յուտայի համալսարանի բակալավրի աստիճան՝ մարդկային զարգացման և ընտանեկան ուսումնասիրությունների ոլորտում: Նա աշխատել է Մարքեթ համալսարանի Հաղորդակցման քոլեջի ուսանողական լրատվական բաժնում, մինչ ամուսինը հաճախում էր ատամնաբուժական դպրոց:

Քույր Ռայթը վերջին տարում ծառայել է որպես Երեխաների միության գերագույն նախագահության երկրորդ խորհրդական, իսկ դրանից առաջ երեք տարի՝ Երիտասարդ կանանց խորհրդատվական գերագույն խորհրդում։ Նախկինում ծառայել է որպես ցցի և ծխի Երեխաների միության նախագահ, ծխի Սփոփող միության և Երեխաների միության նախագահությունում՝ որպես խորհրդական, Սփոփող միության ուսուցիչ, Ավետարանի վարդապետության ուսուցիչ և Պատանի սկաուտների ղեկավար։

Հղում

  1. A Child’s Prayer, Children’s Songbook, 12.

Տպել