2022
Նոր նյութեր
Մայիս 2022


Նոր նյութեր

Մատչելի են դարձել նյութեր, որոնք կօգնեն անդամներին ապրել ավետարանով, ամրացնել իրենց ընտանիքները և կատարել Եկեղեցու պարտականությունները։

Հին Կտակարանի պատմություններ

Նկարների այս գիրքը այժմ պարունակում է թարմացված նկարներ և տեքստ, որը կօգնի ընտանիքներին իրենց տնային ուսուցման ժամանակ։ Վերանայված գիրքը պարունակում ավելի քան 350 նոր նկար: Բոլոր նախկին պատմությունները գրվել են նորից, ավելացվել է ինը նոր պատմություն, և գիրքը թարգմանվել է 63 լեզուներով։ Յուրաքանչյուր պատմության համար 10 լեզուներով պատրաստվել են անիմացիոն տեսանյութեր և ձայնային տեքստ։ Հին Կտակարանի պատմությունները և ուղեկցող տեսանյութերը հասանելի են առցանց՝ scripturesto.ries.ChurchofJesusChrist.org-ում, Ավետարանի գրադարան հավելվածում և Ավետարանը երեխաների համար հավելվածում, ինչպես նաև YouTube-ում։ Տպագիր տարբերակը կարելի է ձեռք բերել store.ChurchofJesusChrist.org-ից կամ բաշխման կենտրոններից։

Մուսուլմանները և Վերջին Օրերի Սրբերը․ Հավատալիքներ, արժեքներ և ապրելաոճ

Այս նոր գրքույկը միմյանց է ներկայացնում մուսուլմաններին (Իսլամի հետևորդներին) և Վերջին Օրերի Սրբերին։ Առաջին անգամ այն ներկայացրել են Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը և Երեց Գերիթ Վ . Գոնգը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, 2021թ․-ին Բրիգամ Յանգի համալսարանում տեղի ունեցած իսլամական համաժողովին։ Գրքույկը հասանելի է Ավետարանի գրադարանում (ChurchofJesusChrist.org-ում կամ բջջային հավելվածում)՝ արաբերեն, անգլերեն, պարսկերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, իսպաներեն և թուրքերեն։ Ավետարանի գրադարանում ընտրեք Գրքեր և Դասեր և բացեք Միջկրոնական հարաբերություններ բաժինը։

Կրթաթոշակի հնարավորություն

BYU–Pathway Worldwide-ը (ԲՅՀ-Համաշխարհային Ուղի) առաջարկում է կարիքի վրա հիմնված կրթաթոշակ բոլոր ուսանողներին։ Դիմելու համար ակադեմիական կատարողական չի պահանջվում։ PathwayConnect-ում ընդգրկված ուսանողները պետք է պարզապես ավարտեն տեղեկատվական միավորը։

Ուժ գտնել Տիրոջ մեջ. Զգացմունքային ճկունություն

Ինքնապահովման այս դասընթացը այժմ հասանելի է ալբաներեն, չինարեն, չեխերեն, դանիերեն, հոլլանդերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունգարերեն, իտալերեն, ճապոներեն, կորերեն, պորտուգալերեն, ռուսերեն և իսպաներեն։

Կոչումների ուղեցույցներ

Ղեկավարների կոչումների նոր ուղեցույցը օգնում է Երիտասարդ կանանց ղեկավարներին երիտասարդների համար մենթորներ լինելու նրանց աշխատանքում։ Ավետարանի գրադարանում ուղեցույցները գտնելու համար ընտրեք Ձեռնարկներ և Կոչումներ, այնուհետև՝ Ծխի կամ Ճյուղի կոչումներ, ապա Երիտասարդ կանայք բաժինը։ Լրացուցիչ նյութեր կարելի է գտնել YoungWomen.ChurchofJesusChrist.org-ում։

Կոնտակտային տվյալներ

2000թ․-ից վեր միսիայում ծառայած Վերջին Օրերի Սրբերը կարող են այսուհետ իրենց կոնտակտային տվյալներով կիսվել իրենց նախկին միսիաների ղեկավարների հետ միսիայի նոր ուղեցույցի միջոցով՝ Անդամների գործիքներ հավելվածում։ Նախկին միսիոները կարող է բացել միսիայի ղեկավաների համար իր անունը և կոնտակտային տվյալները տեսնելու հնարավորությունը։ Միսիաները ղեկավարները կարող են օգտագործել այդ տեղեկությունը, որպեսզի հաղորդակցվեն միսիոներների հետ՝ անհատապես և խմբով։

Ավետարանը երեխաների համար

YouTube-ի այս բաժինը ներկայումս մատչելի է անգլերեն, պորտուգալերեն և իսպաներեն լեզուներով: Ավետարանի գրադարանում Երեխաներ անվանումով նոր բաժինը թույլ է տալիս երեխաներին մուտք գործել պատմություններ, տեսանյութեր և ինտերակտիվ վարժություններ։

Ընդհանուր ձեռնարկ․ Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում

Վերջին՝ փոփոխված տարբերակը ներկայումս հասանելի է անգլերենով, լրացուցիչ լեզուներ հասանելի կլինեն 2022 թվականի ընթացքում։

Տպել