2022
Երեց Մարկ Դ. Էդի
Մայիս 2022


Երեց Մարկ Դ. Էդի, Լիահոնա, մայիս 2022

Երեց Մարկ Դ. Էդի

Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական

Ամռանը, երբ Երեց Մարկ Դ․ Էդին պատրաստվում էր հաճախել ավագ դպրոցի վերջին դասարան, սեմինարիայի ուսուցիչը նրան և նրանց սեմինարիայի ուսանողների խորհրդի մյուս անդամներին հրավիրեց կարդալ Մորմոնի Գիրքը։ Ընտանիքի հետ միասին նա բազմիցս կարդացել էր այն, սակայն սա առաջին անգամն էր, որ ինքնուրույն պետք է կարդար։

Նա որոշեց ամեն օր կարդալուց առաջ և հետո աղոթել։ Նա հույս ուներ, որ մեկ կամ երկու շաբաթ հետո կստանար հստակ պատասխան։ Երկու ամիս կարդալուց հետո նա դեռ իր սպասած հաստատումը չէր ստացել։

«Բարի վերադարձ» խորագրով սեմինարիայի հոգևոր հավաքին, որին նրան խնդրել էին բերել իր վկայությունը, նա ժամեր առաջ էր ժամանել՝ օգնելու նախապատրաստել դահլիճը։ Այնտեղ նա մի հանգիստ անկյուն գտավ, որպեսզի կարդար Մորմոնի Գիրքը և աղոթեր։

«Ես այդ պահին ստացա հստակ և հաստատուն զգացում, որ այն ճշմարիտ է»,- ասում է նա։ «Այն եկավ ճիշտ ժամանակին, որպեսզի ես բերեի իմ վկայությունը այդ երեկո։ Այդ զգացումը ունենալու համար բավականին աշխատանք պահանջվեց, և այն այնքան տևական եղավ, որ ես այլևս չմոռացա»։

Երեց Մարկ Դեյվիդ Էդին ծնվել է Լոնգ Բիչում, (Կալիֆորնիա, ԱՄՆ) 1973թ․-ի մարտի 30-ին, Ռիչարդ Քլեյտոն Էդիի և Մերի Լուիզ Սեվիջ Էդիի ընտանիքում։ Նա մեծացել է Օրեմում (Յուտա) և 1994 թվականին ամուսնացել է Անեթ Էննի Ալլենի հետ Պրովոյի (Յուտա) տաճարում: Նրանք ունեն վեց զավակ:

Երեց Ջոնսոնը 1996 թվականին ավարտել է Բրիգամ Յանգի համալսարանը և ստացել բակալավրի աստիճան հաղորդակցման գծով, իսկ 2001թ. նույն ԲՅՀ-ում ստացել է իրավաբանության դոկտորի կոչում: Այնուհետև աշխատել է որպես փաստաբան և բիզնեսի գործադիր պաշտոններում։

Երեց Էդին ծառայել է որպես Տարածքային Յոթանասունական, Ուրուգվայ Մոնտեվիդեո միսիայի նախագահ, ցցի նախագահության խորհրդական, եպիսկոպոս, բարձրագույն խորհրդական, եպիսկոպոսության խորհրդական, ծխի Երիտասարդ տղամարդկանց նախագահ և լիաժամկետ միսիոներ Դոմինիկյան Հանրապետության Սանտո Դոմինգո Իստ միսիայում։

Տպել