2022
Եկեղեցին տրամադրում է օգնություն, մարդասիրական աշխատանք
Մայիս 2022


Եկեղեցին տրամադրում է օգնություն, մարդասիրական աշխատանք

Ամբողջ աշխարհում Վերջին Օրերի Սրբերը ակտիվորեն ընդգրկված են փախստականներին օգնություն տրամադրելու նախաձեռնություններում։ Եվրոպայում տրամադրվում է սնունդ, հագուստ, մանկական պարագաներ, ապաստարան և ավելին՝ տեղահանվածներին օգնելու նպատակով։ Վերջերս Եկեղեցին նվիրաբերել է 2 միլիոն ԱՄՆ դոլար ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարին, և 2 միլիոն դոլար՝ Համաշխարհային պարենի ծրագրին։ Նվիրատվությունները կօգնեն ՀՊԾ-ին սնունդ տրամադրել մոտ 11000 մարդու չորս ամիսների ընթացքում։

Մենք անդամներ ունենք տուժած բոլոր երկրներում, - ասել է Քույր Շերոն Յուբենկը՝ Սփոփող միության գերագույն նախագահության առաջին խորհրդականը և Վերջին Օրերի Սրբերի բարեգործական կազմակերպության նախագահը։ Քանի որ Եկեղեցին պահուստային ֆոնդեր է պահում, հնարավոր է եղել նախապես սնունդ և ջուր նախատեսել Ուկրաինայի ճգնաժամի համար, ասել է նա, նշելով, որ Եկեղեցին պարտավորվել է հոգալ տուժած երկրների երկարաժամկետ կարիքները։

Պարագվայում և Պերուում Եկեղեցու ֆոնդերի շնորհիվ հնարավոր է եղել է բժշկական սարքավորումներ տրամադրել հիվանդանոցներին, Պերուում Եկեղեցին հովացնող սարքեր, լուսամփոփներ, կահույք, նստարաններ, պարագաներ և յոթ շարժական համակարգիչ է տրամադրել կազմակերպություններին, որոնք զբաղվում են երեխաների և տարեցների կարիքներով, նաև միջկրոնական խորհրդին և աղջիկների ապաստարանին։ Կոլումբիայում ծոմի նվիրատվությունների ֆոնդերը օգտագործվել են կարիքավորների 1200 արկղ սնունդ և պարագաներ տրամադրելու համար։ Պանամայում Եկեղեցին նվիրաբերել է սարքավորում, որն օգնում է պահպանել COVID-19-ի պատվաստանյութը։

Միացյալ Նահանգներում 2021թ․ Սուրբ Ծննդյան օրերին 10 քաղաքներում մարդիկ հնարավորություն են ունեցել այցելելու Լուսավորիր Աշխարհը վաճառամեքենան՝ ընդհանուր առմամբ նվիրաբերելով 5,8 միլիոն ԱՄՆ դոլար։ Վաճառամեքենան թույլ է տալիս գնել պարագաներ (օրինակ՝ հագուստ, սնունդ, մաքուր ջուր և այլն), որը հետագայում կբաժանվի 44 բարեգործական կազմակերպությունների Միացյալ Նահանգներում, և հինգ միջազգային գործակալությունների։

Եկեղեցին նաև օգնել է նրանց, ովքեր տուժել են պտտահողմերից՝ ԱՄՆ-ի միջարևմտյան շրջաններում, փոթորկից՝ Ֆիլիպիններում և հրաբխային ժայթքումից և ցունամիից՝ Թոնգայում։

Տպել