2022
Քույրերը ամրացնում և ծառայում են
Մայիս 2022


Քույրերը ամրացնում և ծառայում են

Սփոփող միության գերագույն նախագահությունը սոցիալական լրատվամիջոցներում և անձնական հանդիպումների միջոցով շարունակում է իր աշխատանքը՝ անհատներին և ընտանիքներին ամրացնելու և Աստծո զավակներին ամբողջ աշխարհում ծառայելու ուղղությամբ։

2022 թ․ մարտին նախագահ Ջին Բ․ Բինգեմը ելույթ ունեցավ Սփոփող միության հիմնադրման 180-րդ տարեդարձին։ Նա ասաց, որ այսօր յոթ ու կես միլիոն քույրեր օգնում են թեթևացնել մարդկանց տառապանքը, փրկում են հոգիներ և ծառայում են այն նպատակներին, որոնց համար 1842 թ․ հիմնվել է Սփոփող միությունը։

Նախագահ Բինգեմը և Քույր Շերոն Յուբենկը՝ Սփոփող միության գերագույն նախագահության առաջին խորհրդականը և Վերջին Օրերի Սրբերի բարեգործական կազմակերպության նախագահը, այցելել են Միջին Արևելքի մի քանի երկրներ։ Կահիրեում (Եգիպտոս) նախագահ Բինգեմն ասաց, որ տպավորված է «միմյանց հանդեպ Սրբերի անկեղծ սիրով»։ Նախագահ Բինգեմը և Քույր Յուբենկը այցելեցին նաև փախստականների ճամբարը Քուրդիստանում, որտեղ Եկեղեցին ապաստարանի օգնություն էր տրամադրում։

Քույր Ռեյնա Ի. Ըբարթոն՝ երկրորդ խորհրդականը, այցելություն է կատարել Իսպանիա Երիտասարդ կանանց գերագույն նախագահության առաջին խորհրդական քույր Միշել Դ․ Քրեյգի հետ։ «Աստծո խաղաղությունը դիմակայում է և հաղթահարում աշխարհի բոլոր չարիքները», - ասել է Քույր Ըբարթոն երեխաների և երիտասարդների համար կազմակերպված հոգևոր հավաքին։

Սոցիալական լրատվամիջոցների միջոցով Սփոփող միության գերագույն նախագահությունը ուղերձներ է տեղադրել մանկական սնուցման, առողջության և առողջապահության մասին, համակարգելով Եկեղեցու Բարօրության և Ինքնապահովման ծառայությունների աշխատանքը, որն ուղղված է հիշեցնելու ծնողներին՝ ձեռքերը լվանալու, մաքուր ջուր խմելու, առողջ սնունդ օգտագործելու, կրծքով կերակրելու, պատվաստվելու, հիգիենա պահելու և բժշկի այցելելու կարևորության մասին։

Նախագահությունը նաև խրախուսեց քույրերին կիսվել իրենց զգացումներով այն մասին, թե ինչն է նրանց մղում լիարժեք մասնակցել Սփոփող միության ծառայությանը, և ինչպես կարելի է Սփոփող միությունը դարձնել ավելի ներառական և աջակցող։

Տպել