«Քրիստոսը հարություն է առել․ Նրա հանդեպ հավատքը սարեր կտեղաշարժի», Երիտասարդներին զորացնելու համար, մայիս 2021 թ․։
Կիրակի առավոտյան նիստ
Քրիստոսը հարություն է առել․ Նրա հանդեպ հավատքը սարեր կտեղաշարժի
Հատվածներ
Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատը բոլոր համոզմունքների հիմքն է և աստվածային զորության փոխանցողը։ …
Կյանքում ամեն լավ բան՝ հավերժական կարևորություն ունեցող ցանկացած հավանական օրհնություն, սկսվում է հավատքից: Որպեսզի թույլ տանք, որ Աստված տնօրինի մեր կյանքը, սկսում ենք այն հավատով, որ Նա պատրաստ է մեզ առաջնորդել։ …
Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, Զատիկի այս առավոտ ձեզ կոչ եմ անում սկսել այսօր՝ ձեր հավատքը մեծացնելու համար: Ձեր հավատքի միջոցով Հիսուս Քրիստոսը կմեծացնի սարեր տեղաշարժելու ձեր ունակությունը։ …
Ձեր «սարերը» կարող են լինել միայնությունը, կասկածները, հիվանդությունները կամ այլ անձնական խնդիրներ: Ձեր «սարերը» տարբեր կլինեն, սակայն յուրաքանչյուր մարտահրավերին արձագանքելու համար պետք է մեծացնել ձեր հավատքը։ …
… Կարո՞ղ եմ հինգ առաջարկություն անել, որոնք կօգնեն ձեզ զարգացնել այդ հավատքն ու վստահությունը։
Առաջին՝ ուսումնասիրեք։ …
Երկրորդ՝ ընտրեք Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը։ …
Երրորդ՝ գործեք հավատքով։ …
Չորրորդ՝ արժանիորեն մասնակցեք սուրբ արարողություններին։ …
Եվ հինգերորդ՝ օգնություն խնդրեք ձեր Երկնային Հորից՝ Հիսուս Քրիստոսի անունով։ …
Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը ամենամեծ զորությունն է, որը մեզ հասանելի է այս կյանքում։ Ամեն բան կարելի է հավատացողներին [տես Մարկոս 9․23]։
Նրա հանդեպ ձեր աճող հավատը սարեր կտեղաշարժի՝ ոչ թե երկիրը գեղեցկացնող քարից սարեր, այլ ձեր կյանքի թշվառության սարերը: Ձեր ծաղկող հավատի շնորհիվ ձեր մարտահրավերները կվերածվեն անօրինակ աճի և հնարավորության:
Այս Զատիկի կիրակի մեծ սիրով և երախտագիտությամբ ես հայտարարում եմ իմ վկայությունը, որ Քրիստոսն իսկապես հարություն է առել: Նա հարություն է առել, որպեսզի առաջնորդի Իր Եկեղեցին։ Նա հարություն է առել, որպեսզի օրհնի Աստծո բոլոր զավակների կյանքը, որտեղ էլ նրանք ապրեն: Նրա հանդեպ հավատք ունենալով՝ մենք կարող ենք սարեր տեղաշարժել մեր կյանքում: