2021
Վրդովեցուցիչ անարդարություն
Մայիս 2021


«Վրդովեցուցիչ անարդարություն», Երիտասարդներին զորացնելու համար, մայիս 2021 թ․։

Շաբաթ ցերեկային նիստ

Վրդովեցուցիչ անարդարություն

Հատվածներ

Նկար
Հիսուս Քրիստոս

Անարդարությունը կարող է անհամատեղելի թվալ բարի, սիրող Երկնային Հոր իրականության հետ։ Այնուամենայնիվ, Նա իրական է, Նա բարի է և Նա կատարելապես սիրում է իր յուրաքանչյուր զավակին։ …

Երբեմն անարդարությունը չի կարող բացատրվել, սակայն անբացատրելի անարդարությունը վրդովեցուցիչ է։ … Մահկանացու կյանքն իր էությամբ անարդար է։ …

… Ես իմ ողջ ցավող սրտով հայտարարում եմ, որ Հիսուս Քրիստոսը և՛ հասկանում է անարդարությունը, և՛ ունի բուժում ապահովելու զորություն։ … Նա կատարելապես հասկանում է, թե մենք ինչ ենք զգում։ …

… Հավերժություններում Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կլուծեն բոլոր անարդարությունները։ Բնականաբար, մենք ցանկանում ենք իմանալ ինչպես և երբ: Ինչպե՞ս են Նրանք պատրաստվում անել այդ: Ե՞րբ են Նրանք պատրաստվում անել այդ: Որքանով տեղյակ եմ, նրանք դեռ չեն բացահայտել ինչպես և երբ։ Բայց ես հաստատ գիտեմ, որ կլուծեն։ …

Մենք կարող ենք սպասել մեր ինչպես և երբ հարցերի պատասխաններին և կենտրոնանալ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատ զարգացնելու վրա։ …

Երբ մենք հավատ ենք զարգացնում Հիսուս Քրիստոսի հանդեպ, մենք պետք է նաև ձգտենք նմանվել Նրան: Ապա պետք է կարեկցանքով մոտենանք ուրիշներին և փորձենք մեղմացնել անարդարությունն այնտեղ, որտեղ տեսնում ենք։ …

Թույլ մի տվեք, որ անարդարությունը կարծրացնի ու հիասթափեցնի ձեզ, կամ թուլացնի ձեր հավատն առ Աստված: Փոխարենը՝ օգնություն խնդրեք Աստծուց: Ավելացրեք ձեր գնահատանքն ու ապավինեք Փրկիչին։ …

… Ձեր հավատը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ կհատուցվի առավել, քան դուք կարող եք պատկերացնել։ Ամբողջ անարդարությունը, հատկապես վրդովեցուցիչ անարդարությունը, կնվիրագործվի ձեր օգտի համար:

Տպել