«Իմ ավետարանի սկզբունքները», Երիտասարդներին զորացնելու համար, մայիս 2021:
Կիրակնօրյա ցերեկային նիստ
Իմ ավետարանի սկզբունքները (Վարդապետություն և Ուխտեր 42.12)
Հատվածներ
Ավետարանի սկզբունքը վարդապետորեն հիմնավորված ուղեցույց է՝ ազատ կամքի արդար կիրառման համար։ Սկզբունքները բխում են ավետարանական ավելի խորը ճշմարտություններից և տալիս են ուղղորդում և չափանիշներ, երբ մենք առաջ ենք ընթանում ուխտի արահետով։…
Սովորելով, հասկանալով և ապրելով ավետարանի սկզբունքներով՝ մենք ամրացնում ենք մեր հավատը Փրկիչի հանդեպ, խորացնում ենք մեր նվիրվածությունը Նրան և մեր կյանք ենք բերում բազում օրհնություններ ու հոգևոր պարգևներ: Արդարության սկզբունքները մեզ օգնում են նաև վեր լինել մեր անձնական նախասիրություններից և եսակենտրոն ցանկություններից՝ տալով մեզ հավերժական ճշմարտության թանկագին հեռանկարը, երբ մենք անցնում ենք մահկանացության տարբեր իրավիճակների, մարտահրավերների, որոշումների կայացման և փորձառությունների միջով:…
Երբ Ջոզեֆ Սմիթը բանտարկված էր Լիբերթիի բանտում, նա հանձնարարական նամակներ գրեց Եկեղեցու անդամներին ու ղեկավարներին՝ հիշեցնելով նրանց, որ «մի շատ մեծ նավ փոթորիկի ժամանակ մեծապես օգտվում է մի շատ փոքր ղեկից, անհրաժեշտ դիրքում պահվելով քամու և ալիքների դեմ» [Վարդապետություն և Ուխտեր 123.16]:
«Ղեկն» իրենից ներկայացնում է անիվ կամ ղեկալծակ և դրան կից սարքավորում, որի օգնությամբ նավը կամ նավակը ղեկավարվում է: Իսկ «անհրաժեշտ դիրքում պահվելով քամու և ալիքների դեմ» նշանակում է՝ նավը թեքել այնպես, որ այն պահպանի իր հավասարակշռությունը և փոթորիկի ժամանակ չշրջվի:
Ավետարանի սկզբունքները ինձ և ձեզ համար հենց այն են, ինչ ղեկը նավի համար: Ճիշտ սկզբունքները մեզ հնարավորություն են տալիս գտնել մեր ճանապարհը և կայուն, հաստատուն ու անխախտ կանգնել, որպեսզի չկորցնենք մեր հավասարակշռությունը և չընկնենք վերջին օրերի մշուշի ու խառնաշփոթի կատաղի փոթորիկների մեջ: