«Ահա, ես հրաշքների Աստված եմ», Երիտասարդներին զորացնելու համար, մայիս 2021 թ․։
Կիրակի ցերեկային նիստ
«Ահա, ես հրաշքների Աստված եմ»
Հատվածներ
Հրաշքներն ու նշանները Հիսուս Քրիստոսի ներկայիս հետևորդների՝ իմ և ձեր կյանքում նույնպես շատ են: Հրաշքները Աստծո անսահման զորության աստվածային գործողություններն են, դրսևորումները, արտահայտություններն ու հաստատումը, որ Նա «նույնն է երեկ, այսօր և հավիտյանս» [Մորոնի 10․19]։ Հիսուս Քրիստոսը, ով ստեղծել է ծովերը, կարող է դրանք հանդարտեցնել։ Նա, ով կույրերին տեսողություն տվեց, կարող է մեր հայացքները դեպի երկինք բարձրացնել, Նա, ով բորոտներին մաքրեց, կարող է շտկել մեր տկարությունները, Նա, ով բուժեց անդամալույծին, կարող է կոչ անել, որ մենք հարություն առնենք՝ ասելով. «Եկ, հետևիր ինձ» [Ղուկաս 18․22]։
Ձեզանից շատերն ականատես են եղել ավելի շատ հրաշքների, քան գիտակցում են: Դրանք կարող են փոքր թվալ այն բանի համեմատ, որ Հիսուսը մեռելներին հարություն էր տալիս: Բայց մեծությունը չէ, որ հրաշքը հրաշք է դարձնում, այլ այն, որ այդ հրաշքը Աստծուց է եկել: …
Կան ժամանակներ, երբ մենք հրաշքի հույս ունենք՝ սիրելի մարդուն բուժելու, անարդար արարքը հետ շրջելու կամ դառն ու հիասթափված հոգու սիրտը մեղմելու համար: Երևույթներին նայելով մահկանացու աչքերով՝ մենք ցանկանում ենք, որ Տերը միջամտի, շտկի կատարվածը: Հավատքի միջոցով հրաշքը տեղի կունենա, թեև պարտադիր չէ, որ լինի մեր ժամանակացույցով կամ մեզ ցանկալի որոշմամբ: …
Տերը մեզ հիշեցնում է. «Ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն» [Եսայիա 55․8]։ Հիսուսն առաջարկում է մեզ. «Ինձ մոտ եկեք ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ» [Մատթեոս 11․28]․ հանգիստ՝ անհանգստությունից, հիասթափությունից, վախից, անհնազանդությունից, մտերիմների մասին մտահոգությունից, կորսված ու չիրականացած երազանքներից: Խաղաղությունը հրաշք է խառնաշփոթի կամ վշտի պահին: