2021
Հույս Քրիստոսում
Մայիս 2021


«Հույս Քրիստոսում», Երիտասարդներին զորացնելու համար, մայիս 2021 թ․։

Շաբաթ ցերեկային նիստ

Հույս Քրիստոսում

Հատվածներ

երիտասարդներն աղոթում են լեռնային բնապատկերի մոտ

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, Զատիկի այս օրերին մենք կենտրոնանում ենք մեր Տիրոջ և Փրկիչի՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության վրա: Մենք հիշում ենք Նրա սիրառատ հրավերը. «Ինձ մոտ եկեք ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ:

Ձեզ վերայ առէք իմ լուծը եւ ինձանից սովորեցէք. Որովհետեւ ես հեզ եմ եւ սրտով խոնարհ. Եւ ձեր անձերի համար հանգստութիւն կ’գտնէք:

Որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը` թեթև» [Մատթեոս 11.28-30]:

Իր մոտ գալու Փրկիչի հրավերը բոլորին ուղղված հրավեր է՝ ոչ միայն Իր մոտ գալու, այլ նաև Նրա Եկեղեցուն պատկանելու հրավեր: …

Հիսուսը ցանկանում է, որ մենք իմանանք, որ Աստված սիրող Երկնային Հայր է:

Հասկանալով, որ մեր Երկնային Հայրը սիրում է մեզ, մենք կիմանանք, թե ով ենք մենք և այն, որ մենք պատկանում ենք Նրա մեծ հավերժական ընտանիքին: …

… Չնայած մարտահրավերներին, որոնց բախվում ենք կյանքում, ինչպես Զատիկի առաջին առավոտը, Քրիստոսի շնորհիվ մենք կարող ենք սկսել կյանքի մի նոր փուլ՝ նոր և սքանչելի հնարավորություններով ու իրողություններով, երբ դառնանք դեպի Տերը՝ հույսի և պատկանելության զգացումով: …

Քրիստոսի հանդեպ հույսը ես ընդունում եմ ոչ որպես լավատեսություն։ Փոխարենը, ես խոսում եմ այն հույսի մասին, որը նույնն է, ինչ ակնկալիքը, որն իրականանում է: Նման հույսը էական է դժվարությունները հաղթահարելու, հոգևոր ճկունություն և ուժ խթանելու համար, ինչպես նաև հասկանալու, որ մեր Հավերժական Հայրը սիրում է մեզ, և որ մենք Նրա զավակներն ենք, ովքեր պատկանում են Նրա ընտանիքին: …

Երբեք մի մոռացեք, որ դուք Աստծո՝ մեր Երկնային Հոր զավակն եք՝ այժմ և ընդմիշտ: Նա սիրում է ձեզ, իսկ Եկեղեցին ունի ձեր կարիքը: Մե՛նք ունենք ձեր կարիքը: Մեզ պետք են ձեր ձայները, տաղանդները, հմտությունները, բարությունն ու արդարությունը: