2021
ՔՈՎԻԴ-19 և տաճարներ
Մայիս 2021


«ՔՈՎԻԴ-19 և տաճարներ», Երիտասարդներին զորացնելու համար, մայիս 2021 թ․։

Կիրակի ցերեկային նիստ

ՔՈՎԻԴ-19 և տաճարներ

Հատվածներ

տաճար

Անցյալ տարվա սկզբին՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի և համաշխարհային լավ քաղաքացիներ լինելու մեր ցանկության պատճառով, մենք դժվար որոշում կայացրինք և ժամանակավորապես փակեցինք բոլոր տաճարները: Հաջորդող ամիսների ընթացքում ոգեշնչվեցինք աստիճանաբար վերաբացել տաճարները՝ շատ զգուշավոր մոտեցման միջոցով: Այժմ տաճարները բացվում են չորս փուլով՝ խստորեն պահպանելով տեղական ինքնակառավարման մարմինների կանոնները և անվտանգության ընթացակարգերը։ …

Մենք երախտապարտ ենք ձեր համբերատար և նվիրված ծառայության համար այս փոփոխական և դժվարություններով լի ժամանակներում: Ես աղոթում եմ, որ տաճարում երկրպագելու և ծառայելու ձեր ցանկությունն ավելի բորբոքվի, քան երբևէ:

Գուցե մտածում եք, թե երբ կկարողանաք տաճար վերադառնալ: Պատասխան. Ձեր տաճարը կբացվի, երբ տեղական ինքնակառավարման կանոնները դա թույլ տան։ …

Միևնույն ժամանակ, ձեր մտքում և սրտում պահեք ձեր տաճարային ուխտերն ու օրհնությունները: Հավատարիմ մնացեք ձեր կապած ուխտերին:

Այսօր մենք կառուցում ենք ապագայի համար։ …

Մենք ուզում ենք Տիրոջ տունն ավելի մոտեցնել մեր անդամներին, որպեսզի նրանք կարողանան տաճար այցելելու սուրբ հնարավորություն ունենալ այնքան հաճախ, որքան թույլ են տալիս իրենց հանգամանքները։ …

Տաճարները Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության Վերականգնման եզակի և կենսական մասն են: Տաճարային արարողությունները մեր կյանքը լցնում են զորությամբ և ուժով, որը ոչ մի այլ եղանակով հնարավոր չէ ստանալ։ Մենք շնորհակալ ենք Աստծուն այս օրհնությունների համար։