2021
Աստված մեր մեջ
Մայիս 2021


«Աստված մեր մեջ», Երիտասարդներին զորացնելու համար, մայիս 2021 թ․։

Կիրակնօրյա առավոտյան նիստ

Աստված մեր մեջ

Հատվածներ

Նկար
Հիսուս Քրիստոս

Անարժեք, մերժված ու մոռացված զգալու պահին մենք սովորում ենք, որ կարող ենք վստահ լինել, որ Աստված մեզ չի մոռացել, ավելին, որ Նա իր բոլոր զավակներին աներևակայելի բան է առաջարկում՝ դառնալ «Աստծու ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ» [Հռովմայեցիս 8․17]։ …

Հիսուս Քրիստոսի շնորհիվ մեր անհաջողությունները ոչ թե մեզ բնորոշելու, այլ մեզ զտելու դեր կարող են կատարել։ …

Եթե ապաշխարենք, սխալները չեն որակազրկի մեզ: Այլ մեր առաջընթացի մասը կդառնան։ …

Հաճախ եմ մտածում՝ Ի՞նչ կաներ և կուսուցաներ Հիսուսը, եթե այսօր մեզ հետ լիներ։ …

Փրկիչը միշտ ուսուցանում է հավիտենական ճշմարտություններ: Դրանք կիրառելի են բոլոր տարիքի և բոլոր հանգամանքներում ապրող մարդկանց համար։

Նրա ուղերձը եղել և մնում է հույսի ուղերձ՝ վկայություն այն մասին, որ Աստված՝ մեր Երկնային Հայրը, չի լքել Իր զավակներին:

Որ Աստված մեր մեջ է։ …

Երբ ձգտենք հետևել Հիսուս Քրիստոսին և առաջ գնանք աշակերտության ուղիով՝ քայլ առ քայլ, կգա օրը, երբ մենք կվայելենք ուրախության լիություն ստանալու այդ աներևակայելի պարգևը։ …

Իմ սերն ու օրհնություններն եմ հղում ձեզ Զատիկի այս տոներին։ Բացեք ձեր սիրտը մեր Փրկիչի և Քավիչի առջև՝ անկախ ձեր հանգամանքներից, փորձություններից, տառապանքներից կամ սխալներից. դուք կարո՛ղ եք իմանալ, որ Նա ապրում է, որ Նա սիրում է ձեզ, և որ Նրա շնորհիվ, դուք երբեք միայնակ չեք լինի:

Աստված մեր մեջ է։

Տպել