«Ողջույնի խոսք», Երիտասարդներին զորացնելու համար, մայիս 2021։
Շաբաթ առավոտյան նիստ
Բացման խոսք
Հատվածներ
Ամբողջ աշխարհում սփռված իմ սիրելի՛ եղբայրներ, քույրեր և ընկերներ, անձամբ ողջունում եմ ձեզ այս գերագույն համաժողովին: …
Այս վերջին տարին ռեկորդային էր։ Անկասկած, մենք բոլորս սովորեցինք բաներ, որոնք նախկինում չգիտեինք: Որոշ դասեր, որոնք ես նախկինում գիտեի, իմ սրտում գրվեցին նոր և ուսանելի ձևերով:
Օրինակ՝ ես հաստատ գիտեմ, որ Տերը ղեկավարում է Իր Եկեղեցու գործերը: …
Ինչպես նաև հիմա ավելի լավ եմ հասկանում, թե Նա ինչ նկատի ուներ, երբ ասում էր․ «Ահա, ես կարագացնեմ իմ աշխատանքն իր ժամանակին» [Վարդապետություն և Ուխտեր 88․73]: …
… Անցած տարվա ընթացքում ձեզանից շատերը կտրուկ ավելացրել են ավետարանի ուսումնասիրությունն իրենց տներում: Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ, և ձեր երեխաները շնորհակալություն կասեն ձեզ: …
Իսրայելի հավաքման մի մասը, և շատ կարևոր մասը, որպես Եկեղեցու ժողովուրդ արժանի գտնվելու և պատրաստակամ լինելու մեր պատասխանատվությունն է՝ աշխարհը Տիրոջ Երկրորդ Գալուստին պատրաստելու գործում:
Երբ լսեք այն ուղերձները, որոնք Սուրբ Հոգու առաջնորդությամբ մանրակրկիտ պատրաստել են մեր ղեկավարները, ես հրավիրում եմ ձեզ աղոթել՝ բացահայտելու այն աղբը, որը պետք է հեռացնեք ձեր կյանքից, որպեսզի կարողանաք ավելի արժանավոր լինել:
… Բարի գալուստ գերագույն համաժողով և օգտվեք Տիրոջ ձայնը լսելու արտոնությունից: