2021
Ինչո՞ւ մնալ ուխտի արահետի վրա
Մայիս 2021


«Ինչո՞ւ մնալ ուխտի արահետի վրա», Երիտասարդներին զորացնելու համար, մայիս 2021 թ․։

Նիստ

Ինչո՞ւ մնալ ուխտի արահետի վրա

Հատվածներ

Ճանապարհ

Ի՞նչ է ուխտի արահետը Դա միակ ճանապարհն է, որը տանում է դեպի Աստծո սելեստիալ արքայություն: Մկրտության դարպասների միջոցով մենք մուտք ենք գործում ուխտի արահետ։ …

Ոմանք գուցե ասեն. «Ես կարող եմ լավ ընտրություններ կատարել մկրտությամբ կամ առանց դրա. ես ուխտերի կարիք չունեմ՝ պատվավոր և հաջողակ մարդ լինելու համար»: … Ուրեմն ո՞րն է ուխտի արահետի տարբերությունը:

Իրականում, տարբերությունը եզակի և հավերժական նշանակություն ունի: …

Առաջինը՝ մեր կողմից Աստծուն հնազանդվելու բնույթն է: Պարզապես բարի նպատակներ ունենալուց բացի՝ մենք հանդիսավոր կերպով պարտավորվում ենք ապրել Աստծո բերանից դուրս եկող յուրաքանչյուր խոսքով: Դրանում մենք հետևում ենք Հիսուս Քրիստոսի օրինակին։ …

Ուխտի արահետի մեկ այլ եզակի կողմը մեր հարաբերությունն է Աստվածության հետ: Ուխտերը, որոնք Աստված առաջարկում է Իր զավակներին, իրականացնում են ավելին, քան մեզ առաջնորդելը: Դրանք մեզ կապում են Նրա հետ։ …

Սա մեզ տանում է դեպի ուխտի արահետի երրորդ հատուկ օրհնության քննարկմանը: Աստված գրեթե անհասկանալի պարգև է տրամադրում՝ օգնելով ուխտ կապողներին լինել ուխտ պահողներ. դա Սուրբ Հոգու պարգևն է: …

Չորրորդ՝ ուխտի արահետին հետևողները բացառիկ օրհնություններ են գտնում Աստծո կողմից նշանակված տարբեր հավաքներում [օրինակ՝ հաղորդության ժողովներ և տաճարային երկրպագություններ]։ …

Ի վերջո, միայն ուխտի արահետին հետևելիս է, որ մենք ժառանգում ենք Աբրահամի, Իսահակի և Հակոբի օրհնությունները, փրկության և վեհացման վերջնական օրհնությունները, որոնք միայն Աստված կարող է տալ: …

Եկեք ականջալուր լինենք մարգարեի կոչին՝ մնալ ուխտի արահետի վրա: