2021
Հիսուս Քրիստոսը․ մեր հոգու խնամատարը
Մայիս 2021


«Հիսուս Քրիստոսը․ մեր հոգու խնամատարը», Երիտասարդներին զորացնելու համար, մայիս 2021 թ․։

Կիրակի առավոտյան նիստ

Հիսուս Քրիստոսը․ մեր հոգու խնամատարը

Հատվածներ

Նկար
Հիսուս Քրիստոսը բուժում է մի մարդու

Իմ սիրտն ուրախանում է՝ հիշելով մարդկության ողջ պատմության ընթացքում տեղի ունեցած ամենահիասքանչ, ամենավսեմ, ամենից անսահման արարքը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերությունը: …

Իր անսահման ու ողորմած զոհաբերության միջոցով Քրիստոսը բարեհաճությամբ կատարեց Հոր կամքը։ Նա հաղթահարեց ֆիզիկական և հոգևոր մահվան խայթը, որ աշխարհ էր եկել Անկման արդյունքում՝ առաջարկելով մեզ հավերժական փրկության փառահեղ հնարավորություն։ …

Չնայած որ Իր զոհաբերության միջոցով Փրկիչը անվերապահորեն վերացրել է ֆիզիկական մահվան հետևանքները, Նա չի չեղարկել մեր կատարած մեղքերի համար ապաշխարելու անձնական պատասխանատվությունը։ …

Իմ թանկագի՛ն բարեկամներ, ես վկայում եմ ձեզ, որ երբ անկեղծորեն ապաշխարենք մեր մեղքերից, մենք թույլ կտանք, որ Քրիստոսի քավիչ զոհաբերությունը լիովին գործի մեր կյանքում։ …

Փրկության վեհաշուք պարգևը ապահովելուց բացի, Փրկիչը մեզ առաջարկում է սփոփանք և մխիթարություն, երբ բախվում ենք տառապանքների, գայթակղությունների և մահկանացու կյանքի թուլությունների, ներառյալ այն հանգամանքները, որոնք վերջերս ենք ապրել ներկայիս համավարակի ընթացքում: …

Ավելի շատ մոտենալով Նրան, հոգևորապես հանձնվելով Նրա հոգածությանը, մենք կկարողանանք մեզ վրա վերցնել նրա լուծը, որ քաղցր է, և Նրա բեռը, որ թեթև է՝ այդպիսով գտնելով խոստացված մխիթարությունն ու հանգիստը: Ավելին, մենք կստանանք այն ուժը, որը մեզ բոլորիս պետք է, որպեսզի հաղթահարենք կյանքի դժվարությունները, թուլությունները և վշտերը, որոնց չափազանց դժվար է դիմանալ՝ առանց Նրա օգնության և բժշկող զորության:

Տպել