«Միավորելով իրենց սրտերը», Երիտասարդներին զորացնելու համար, մայիս 2021 թ․։
Նիստ
Միավորելով իրենց սրտերը
Հատվածներ
Երբ Փրկիչին հարցրին. «Վարդապետ, ո՞ր պատուիրանքն է մեծ օրէնքումը», Փրկիչը պատասխանեց. «Սիրիր Տիրոջը քո Աստծուն քո ողջ սրտով» և «Սիրիր քո ընկերին քո անձի պես» [Մատթեոս 22․36–39]։ Փրկիչի պատասխանը ամրապնդում է մեր երկնային պարտականությունը: Հնադարյան մարգարեն պատվիրել է, որ. «չպետք է լինի ոչ մի հակառակություն մեկը մյուսի հետ, այլ որ [մենք] պետք է նայեն[ք] դեպի ապագան … միավորելով [մեր] սրտերը միությամբ ու սիրով մեկը մյուսի հանդեպ»[Մոսիա 18․21, շղագրերն ավելացված են]։ …
Այժմ, երիտասարդ տղամարդի՛կ և երիտասարդ կանա՛յք, մեծանալուն զուգընթաց, ձեզ համար ուրիշներին ծաղրելը կարող է շատ վտանգավոր զարգացումներ ունենալ: Անհանգստությունը, ընկճախտը և վատթար երևույթները հաճախ ծանակի հետևանք են։ …
Ակնհայտ է, որ հակառակորդը դա օգտագործում է ձեր սերնդին վնասելու համար: Սրա համար տեղ չկա ձեր կիբերտարածքում, թաղամասերում, դպրոցներում, քվորումներում և դասարաններում: Խնդրում եմ, արեք ամեն ինչ, որպեսզի այս վայրերն ավելի բարի և անվտանգ լինեն։
Երբ ուրիշներին վերաբերվեք բարությամբ, հոգատարությամբ և կարեկցանքով, նույնիսկ թվային հարթակներում, ես խոստանում եմ, որ կբարձրացնեք թուլացած ձեռքերը և կբժշկեք սրտերը։
Մեզանից յուրաքանչյուրը, անկախ տարիքից, թող ձգտի հասնել կատարելության:
Երբ դուք ձգտեք մյուսներին վերաբերվել սիրով, հարգանքով և բարությամբ, դուք անկասկած կտուժեք կամ ձեզ վրա բացասաբար կանդրադառնան ուրիշների վատ ընտրությունները: Այդ դեպքում ի՞նչ կարող ենք անել: Մենք հետևում ենք Տիրոջ հորդորին ՝ «սիրեք ձեր թշնամիներին… և աղոթեք ձեզ նեղացնողների վերայ» [Ղուկաս 6․27–28]։
Երբ ձախորդություններն ու տառապանքները մեզ վրա են գալիս քննադատական, բացասական, նույնիսկ ստոր գործողությունների արդյունքում, մենք կարող ենք մեր հույսը դնել Քրիստոսի վրա: Այս հույսը ծագում է Նրա հրավերից և խոստումից՝ «ուրախ եղեք, քանզի ես ձեր ուղեկիցը կլինեմ» [Վարդապետություն և Ուխտեր 78․18] և Նա կնվիրագործի ձեր չարչարանքները ձեր օգտի համար [տես 2 Նեփի 2․2]։