2021
Ոչ թե ինչպես աշխարհն է տալիս
Մայիս 2021


«Ոչ թե ինչպես աշխարհն է տալիս», Երիտասարդներին զորացնելու համար, մայիս 2021 թ․։

Շաբաթ ցերեկային նիստ

Ոչ թէ ինչպէս աշխարհքն է տալիս

Հատվածներ

Հիսուս Քրիստոսը՝ Բարի Հովիվը

Բռնությունն ու հակամարտությունը կլինեն վերջին օրերի բնորոշ գծերից։ …

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, մենք իրոք չափազանց շատ հակամարտությունների, բարկության և համընդհանուր անքաղաքավարության ենք ականատես լինում մեր շուրջը։ …

… Եկեք այս Զատիկի օրերին փորձենք մեր ուրույն ձևով խաղաղություն հաստատել՝ կիրառելով Տեր Հիսուս Քրիստոսի Քավության շնորհն ու բուժիչ բալասանը մեզ վրա, մեր ընտանիքների և մեզ շրջապատողների վրա, ում կարող ենք օգնության հասնել։

… Ո՛չ, իսկապես դժվարին խնդիրների համար մեզ հարկավոր է այն, ինչ սուրբ գրություններն անվանում են «երկնքի զորություններ» և այդ զորությունները ստանալու համար մենք պետք է ապրենք նրանով, ինչն այդ նույն սուրբ գրություններն անվանում են «արդարության սկզբունքներ» [Վարդապետություն և Ուխտեր 121․36]։ …

… Արդարության սկզբունքները ներառում են այնպիսի արժանիքներ, ինչպիսիք են՝ համբերությունը, երկայնամտությունը, մեղմությունը և անկեղծ սերը։ Այդ սկզբունքների բացակայությունը միանգամայն կհաստատեր, որ մենք, ի վերջո, կունենանք տարաձայնություններ և թշնամություն։ …

… Վաղը Սուրբ Զատիկի տոնն է, մի ժամանակաշրջան, երբ Հիսուս Քրիստոսի ավետարանի արդար սկզբունքները և Նրա Քավությունը «օգնում են խուսափել» բախումներից և հակառակություններից, հիասթափությունից, օրինազանցությունից, և վերջապես՝ մահից։ …

Չնայած դավաճանությանն ու ցավին, վատ վերաբերմունքին ու դաժանությանը, և Իր վրա կրելով ողջ մարդկային ընտանիքի կուտակած մեղքերն ու վշտերը՝ կենդանի Աստծո Որդին նայեց մահկանացու կյանքի երկար ուղուն, տեսավ մեզ այս հանգստության օրերին ու ասաց. «Խաղաղություն եմ թողում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ոչ թե ինչպես աշխարհքն է տալիս` ես տալիս եմ ձեզ. Ձեր սիրտը չ’խռովի եւ չ’վախենայ» [Հովհաննես 14.27]։ Օրհնյալ, ուրախ, խաղաղ Զատիկ եմ մաղթում: