2021
Դուք կարո՛ղ եք հավաքել Իսրայելը
Մայիս 2021


«Դուք կարո՛ղ եք հավաքել Իսրայելը», Երիտասարդներին զորացնելու համար, մայիս 2021 թ․։

Քահանայության նիստ

Դուք կարող եք հավաքել Իսրայելը

Հատվածներ

Նկար
բլուր բարձրացող երիտասարդներ

Գրեթե երեք տարի առաջ նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հրավիրեց Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու բոլոր երիտասարդներին «անդամագրվել Տիրոջ երիտասարդների գումարտակին, որպեսզի օգնեն հավաքել Իսրայելը» վարագույրի երկու կողմերում։ Նա ասաց․ «Այդ հավաքումն այսօր երկրի վրա տեղի ունեցող ամենակարևոր իրադարձությունն է» [«Իսրայելի հույսը» (երիտասարդների համաշխարհային հոգևոր երեկո, հունիսի 3, 2018), 8, HopeofIsrael.ChurchofJesusChrist.org]։ Ես լիովին համոզված եմ, որ դուք՝ երիտասարդներդ, կարող եք դա անել և անել շատ լավ՝ (1) ձեր ինքնության և (2) ձեր ներսում առկա հսկայական ուժի շնորհիվ: …

… Հայտնության գրքում ասվում է, որ «պատերազմ եղավ երկնքում»։ [Հայտնություն 12․7–8]։ Սատանան խորամանկորեն խաբեց Երկնային Հոր հոգևոր զավակների մեկ երրորդին՝ թույլ տալով, որ ինքը տնօրինի Աստծո փոխարեն: Բայց նա չկարողացավ խաբել ձեզ։ Հովհաննես առաքյալը տեսավ, որ դուք հաղթեցիք սատանային «[ձեր] վկայության խոսքով»:… [Հայտնություն 12.11

… Գիտելիքը, որ դուք հաղթահարել եք սատանային ձեր վկայության խոսքով, կօգնի ձեզ սիրել, կիսվել և հրավիրել այժմ և ընդմիշտ. որ հրավիրեք ուրիշներին գալ և տեսնել, գալ և օգնել, գալ ու պատկանել, քանի որ Աստծո զավակների հոգիների համար նույն պատերազմը մոլեգնում է։ …

Երեխաների և երիտասարդների ծրագիրը մարգարեական գործիք է, որը կօգնի ձեզ՝ երիտասարդներիդ, զորացնել ձեր մեծ հավատը: … Երբ դուք առաջնորդեք երիտասարդներին ապրել ավետարանով, հոգ տանել ուրիշների մասին, բոլորին հրավիրելով ընդունել ավետարանը, միավորել ընտանիքները հավերժության համար և կազմակերպել զվարճալի միջոցառումներ, նախաերկրային կյանքում ունեցած Քրիստոսի հանդեպ մեծ հավատքը նորից կհայտնվի և ձեզ հնարավորություն կտա կատարելու Իր աշխատանքն այս կյանքում:

Տպել