2021
Աստծո զավակի անհատական ճամփորդությունը
Մայիս 2021


«Աստծո զավակի անհատական ճամփորդությունը», Երիտասարդներին զորացնելու համար, մայիս 2021 թ․։

Շաբաթ ցերեկային նիստ

Աստծո զավակի անհատական ճամփորդությունը

Հատվածներ

երեխա

Յուրաքանչյուր մարդ, ով գալիս է երկիր, Աստծո յուրօրինակ որդին է կամ դուստրը։ Մեր անձնական ճանապարհը ծննդյան օրվանից չի սկսվել: Նախքան մեր ծնվելը՝ մենք միասին էինք նախապատրաստական աշխարհում, որտեղ մենք «ստացել էին[ք մեր] առաջին դասերը հոգիների աշխարհում» [Վարդապետություն և Ուխտեր 138․56]։ …

Որպես Աստծո ուխտի զավակներ, մենք սիրում, պատվում, դաստիարակում, պաշտպանում և ողջունում ենք այն հոգիներին, ովքեր գալիս են նախաերկրային աշխարհից։ …

… Նախագահ Գորդոն Բ․ Հինքլին … ասել է․ «… Վիժեցումը … չարիք է, որը տարածվում է երկրի վրա»։

… Եկեք կիսենք կյանքի սրբության վերաբերյալ մեր խորը զգացմունքները հասարակության մեջ որոշումներ կայացնողների հետ։ Գուցե նրանք լիովին չեն գնահատում այն, ինչին մենք հավատում ենք, բայց մենք աղոթում ենք, որ նրանք լիովին հասկանան, թե մեզ համար ինչու են այդ որոշումները գերազանցում այն ամենը, ինչ մարդը ցանկանում է իր կյանքի համար։ …

Ես վկայում եմ, որ որպես Աստծո զավակներ ձեր անձնական ճամփորդությունը չի սկսվել այն ժամանակ, երբ երկրային օդի առաջին հոսքը ներխուժել է ձեր թոքերը, և չի ավարտվի, երբ դուք ներշնչեք ձեր մահկանացության վերջին շունչը:

Միշտ հիշենք, որ Աստծո յուրաքանչյուր հոգևոր զավակ գալիս է երկիր՝ իր անհատական ճամփորդության ընթացքում։ Թող որ մենք ողջունենք նրանց, պաշտպանենք նրանց և միշտ սիրենք նրանց: Երբ դուք այս թանկագին երեխաներին ընդունեք Փրկիչի անունով և օգնեք նրանց իրենց հավերժական ճամփորդության մեջ, ես խոստանում եմ ձեզ, որ Տերը կօրհնի ձեզ և Իր սերն ու հավանությունը կհեղի ձեզ վրա: