«Տեղ իջևանում», Երիտասարդներին զորացնելու համար, մայիս 2021 թ․։
Շաբաթօրյա առավոտյան նիստ
Տեղ իջևանում
Հատվածներ
Զատիկի այս օրերին Հիսուս Քրիստոսը հրավիրում է մեզ դառնալ Իր նման՝ բարի սամարացի, Իր իջևանը (Իր Եկեղեցին) դարձնելով ապաստան բոլորի համար՝ կյանքի հարվածների և փոթորիկների դեմ։ …
Երբ մենք բարի սամարացու հետ գալիս ենք իջևան, մենք սովորում ենք հինգ բան Հիսուս Քրիստոսի և մեր մասին:
Առաջինը՝ մենք գալիս ենք իջևան ինչպես կանք` թուլություններով և թերություններով, որ յուրաքանչյուրս ունենք: Սակայն, մենք բոլորս ունենք ինչ-որ բան, որը պետք է ներդնենք: Մեր ճանապարհը դեպի Աստված հաճախ գտնում ենք միասնաբար։ …
Երկրորդը՝ Նա աղերսում է մեզ դարձնել Իր իջևանը շնորհի և տարածքի վայր, որտեղ յուրաքանչյուրը կարող է այնպես նստել, որ տեղ լինի բոլորի համար: Որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ, բոլորը հավասար են՝ առանց երկրորդ կարգի խմբերի։ …
Երրորդը՝ Նրա իջևանում մենք սովորում ենք, որ կատարելությունը Հիսուս Քրիստոսում է, ոչ թե աշխարհի կատարելության մեջ։ … Նա հրավիրում է մեզանից յուրաքանչյուրին լինել բարի սամարացի, ավելի քիչ դատապարտող և ավելի շատ ներողամիտ՝ ինքներս մեզ հետ և մեկս մյուսի հետ։ …
Չորրորդը՝ … Նա մեզ բերում է Իր իջևանը և նաև Իր տունը` սուրբ տաճարը … որտեղ … բարի սամարացին կարող է մաքրել և հագցնել մեզ, պատրաստել մեզ վերադառնալ Աստծո ներկայություն և հավերժ միավորել մեզ Աստծո ընտանիքում։ …
Վերջապես, հինգերորդը՝ մենք ուրախանում ենք, որ Աստված սիրում է Իր զավակներին մեր տարբեր ծագումներով և հանգամանքներով հանդերձ, ամեն ազգում, ցեղում և լեզվում` բոլորին տեղ տալով Իր իջևանում։ …
Մեր բարի սամարացին խոստանում է վերադառնալ: Հրաշքներ են տեղի ունենում, երբ մենք հոգ ենք տանում միմյանց մասին, ինչպես Նա կաներ: