«Սիրում եմ նայել տաճարին», Երիտասարդներին զորացնելու համար, մայիս 2021 թ․։
Շաբաթ առավոտյան նիստ
Սիրում եմ նայել տաճարին
Հատվածներ
Ես գիտեմ, որ Տիրոջ տաճարները սուրբ վայրեր են: Տաճարների մասին խոսելու իմ այսօրվա նպատակն է՝ մեծացնել արժանավոր լինելու ձեր և իմ ցանկությունը, և պատրաստ լինել տաճարային փորձառությունների ավելացված հնարավորություններին, որոնք սպասվում են մեզ։ …
Եթե ես կամ դուք ոչ բավարար մաքրությամբ գնանք տաճար, մենք Սուրբ Հոգու զորությամբ չենք կարողանա տեսնել Փրկիչի մասին հոգևոր ուսմունքները, որոնք մենք կարող ենք ստանալ տաճարում:
Երբ մենք արժանի ենք ստանալ այդպիսի ուսուցում, տաճարային մեր փորձառության միջոցով հույսը, ուրախությունը և լավատեսությունը կարող են աճել մեր ողջ կյանքի ընթացքում: Այդ հույսը, ուրախությունը և լավատեսությունը կարող ենք ստանալ միայն սուրբ տաճարներում կատարվող արարողությունների միջոցով։ Տաճարում է, որ կարող ենք հաստատում ստանալ ընտանեկան նվիրական կապերի մասին, որոնք կշարունակվեն մահից հետո և կտևեն հավերժություն։ …
… Եվ մենք գիտենք, որ մեր հավերժական երջանկությունը կախված է այն բանից, որ մենք պետք է հնարավոր ամեն ինչ անենք, որպեսզի նույն հարատև երջանկությունն առաջարկենք հնարավորինս շատ ազգականների։
Նմանապես ցանկանում եմ հրավիրել ընտանիքի ապրող անդամներին, որ նրանք արժանավոր լինելու ցանկություն ունենան, որպեսզի ստանան և պատվեն տաճարային կնքման արարողությունները: Դա վերջին օրերում վարագույրի երկու կողմերում Իսրայելի խոստացված հավաքի մասն է կազմում: