2021
Կարևոր զրույցներ
Մայիս 2021


«Կարևոր զրույցներ», Երիտասարդներին զորացնելու համար, մայիս 2021 թ․։

Կիրակի առավոտյան նիստ

Կարևոր զրույցներ

Հատվածներ

երիտասարդ կինը մեկ այլ երիտասարդ կնոջը գրկած

Մենք չենք կարող սպասել, որ դարձը պարզապես տեղի ունենա մեր երեխաների կյանքում։ Պատահական դարձը Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունք չէ։ Մեր Փրկիչի նման դառնալը պատահականորեն տեղի չի ունենա։ Միտումնավոր կերպով սիրելը, ուսուցանելը և վկայելը կարող է օգնել երեխաներին՝ փոքր տարիքից սկսած զգալ Սուրբ Հոգու ազդեցությունը։ Սուրբ Հոգին առանցքային դեր ունի մեր երեխաների վկայության և առ Հիսուս Քրիստոսը դարձի գալու համար։ …

Խորհեք Հիսուս Քրիստոսի ավետարանի շուրջ ընտանեկան զրույցների արժեքի մասին, կարևոր զրույցներ, որոնք կարող են հրավիրել Հոգուն։ Երբ մենք նման զրույցներ ենք ունենում մեր երեխաների հետ, մենք օգնում ենք նրանց ստեղծել հիմք, «որը հաստատուն հիմք է, հիմք, որի վրա, եթե [նրանք] կառուցեն, նրանք չեն ընկնի» [Հելաման 5․12

Այս կարևոր զրույցների արդյունքում երեխաները կարող են․

  • Հասկանալ ապաշխարության վարդապետությունը։

  • Հավատալ Քրիստոսին` կենդանի Աստծո Որդուն։

  • Ընտրել մկրտությունը և Սուրբ Հոգու պարգևը, երբ դառնան ութ տարեկան։

  • Ինչպես նաև աղոթել և «ուղիղ քայլել Տիրոջ առաջ» [Վարդապետություն և Ուխտեր 68․28]։ …

Մինչ երեխաները սովորում և զարգանում են, նրանց համոզմունքները կասկածի տակ են դրվում։ Սակայն եթե նրանք պատշաճ կերպով պատրաստված լինեն, նրանք կարող են աճել հավատքի, քաջության և վստահության մեջ, նույնիսկ՝ ուժեղ ընդդիմության պայմաններում։

Ալման մեզ ուսուցանել է «պատրաստել [մեր] զավակների մտքերը» [Ալմա 39․16]։ Մենք նախապատրաստում ենք աճող սերնդին լինել հավատքի ապագա պաշտպաններ, հասկանալ, «որ [նրանք] ազատ են՝ ինքնուրույն գործելու՝ ընտրելու հավիտենական մահվան ճանապարհը կամ հավերժական կյանքի ճանապարհը» [2 Նեփի 10․23]։ Երեխաներն արժանի են հասկանալ այս մեծ ճշմարտությունը. Հավերժությունը սխալ հասկանալը սխալ է։

Թող որ մեր հասարակ, սակայն կարևոր զրույցները մեր երեխաների հետ օգնեն նրանց «վայելել հավերժական կյանքի խոսքերն» այժմ, որպեսզի նրանք կարողանան վայելել «հավերժական կյանքը գալիք աշխարհում, այսինքն՝ անմահության փառքը» [Մովսես 6․59, շեղագրերն ավելացված են]։