2021
Եպիսկոպոսներ․ Տիրոջ հոտի հովիվներ
Մայիս 2021


«Եպիսկոպոսներ․ Տիրոջ հոտի հովիվներ», Երիտասարդներին զորացնելու համար, մայիս 2021 թ․։

Քահանայության նիստ

Եպիսկոպոսներ․ Տիրոջ հոտի հովիվներ

Հատվածներ

Նկար
ձեռքսեղմում

Եպիսկոպոսը գերակա դեր ունի հովիվ ծառայելու գործում՝ աճող սերնդին, ներառյալ երիտասարդ ամուրիներին առաջնորդելով դեպի Հիսուս Քրիստոս: …

Գուցե դուք հարցնեք. «Ինչո՞ւ են եպիսկոպոսին հրահանգում այդքան ժամանակ անցկացնել երիտասարդների հետ»: Տերը կազմավորել է Իր Եկեղեցին գերակա խնդիրներ իրականացնելու համար: Ըստ այդմ, Նրա Եկեղեցու կազմակերպությունն ունի մի կառուցվածք, որտեղ եպիսկոպոսը կրում է երկակի պատասխանատվություն: Նա վարդապետական պատասխանատվություն ունի ծխի համար՝ որպես ամբողջություն, բայց նաև վարդապետական հատուկ պատասխանատվություն ունի քահանաների քվորումի համար: …

Ձեզանից շատերը, թանկագի՛ն երիտասարդներ, հնարավոր է, չունեն հստակ պատկերացում, թե ով եք դուք և ով կարող եք դառնալ: Այնուամենայնիվ, դուք գտնվում եք ձեր կյանքի ամենակարևոր որոշումների շեմին: Խնդրում ենք՝ կարևոր ընտրություններ կատարելիս խորհրդակցեք թե ձեր ծնողների, թե ձեր եպիսկոպոսի հետ: Թույլ տվեք, որ եպիսկոպոսը լինի ձեր ընկերն ու խորհրդականը:

Մենք տեղյակ ենք, որ ձեզ վրա տարբեր կողմերից փորձություններ և գայթակղություններ են գալիս։ Բոլորս պետք է ամեն օր ապաշխարենք, ինչպես ուսուցանել է Նախագահ Նելսոնը: Խնդրում եմ, խոսեք ձեր եպիսկոպոսի հետ այն հարցերի շուրջ, որ ընդհանուր դատավորը կարող է օգնել, որպեսզի կարգավորեք Տիրոջ հետ ձեր կյանքը՝ նախապատրաստվելով «մեծ գործին», որ Նա ունի ձեզ համար այս վերջին տնտեսությունում: Ինչպես Նախագահ Նելսոնն է հրավիրել, խնդրում ենք արժանի դարձեք լինել Տիրոջ երիտասարդների գումարտակի մասը։

Տպել