2021
Մեր Փրկիչն ի՞նչ է արել մեզ համար
Մայիս 2021


«Մեր Փրկիչն ի՞նչ է արել մեզ համար», Երիտասարդներին զորացնելու համար, մայիս 2021 թ․։

Քահանայության նիստ

Մեր Փրկիչն ի՞նչ է արել մեզ համար

Հատվածներ

Նկար
Քրիստոսի դատարկ գերեզմանը

Հիսուս Քրիստոսն ի՞նչ է արել մեզանից յուրաքանչյուրի համար։ Նա արել է այն ամենը, ինչն առանցքային է մեր երկրային ճանապարհորդության համար դեպի այն ճակատագիրը, որը նախանշված է մեր Երկնային Հոր ծրագրում։ Ես կխոսեմ այդ ծրագրի չորս հիմնական առանձնահատկությունների մասին։ …

Հարությունը մեզ հեռանկար և ուժ է տալիս դիմակայելու մեր և մեր հարազատների դեմ ծառացած մահկանացու մարտահրավերներին։ Այն օգնում է մեզ այլ կերպ նայել ֆիզիկական, մտավոր կամ հուզական տկարություններին, որ մեզ հետ են ի ծնե կամ ձեռք ենք բերում մահկանացու կյանքի ընթացքում։ Այն մեզ ուժ է տալիս դիմանալու վշտին, անհաջողությանը և հիասթափությանը։

Հարությունը մեզ համար նաև հզոր խթան է հանդիսանում մահկանացու կյանքում Աստծո պատվիրանները պահելու համար։ …

Մեր Փրկիչը և Քավիչը տարավ աներևակայելի տառապանք, դառնալով զոհ բոլոր մահկանացուների մեղքերի համար, ովքեր կապաշխարեն։ Այդ քավող զոհաբերությունը մատուցեց մեծագույն բարիքը՝ անբիծ անարատ գառը, մեծագույն աստիճանի չարիքի համար՝ ողջ աշխարհի մեղքերի համար։ …

… Հիսուսն ուսուցանեց մեզ փրկության ծրագիրը։ Այդ ծրագիրը ներառում է՝ Արարումը, կյանքի նպատակը, հակադրության անհրաժեշտությունը և ազատ ընտրության իրավունքի պարգևը։ Նա նաև ուսուցանել է մեզ պատվիրանները և ուխտերը, որոնց մենք պետք է հնազանդվենք և արարողությունները, որոնք մենք պետք է կատարենք, որպեսզի վերադառնանք մեր Երկնային ծնողների մոտ։ …

Մեր Փրկիչը զգում է և գիտի մեր փորձությունները, մեր դժվարությունները, մեր ցավերն ու մեր տառապանքները, քանի որ Նա հոժարակամ տարավ այդ բոլորը՝ որպես Իր Քավության մաս։ … Նրանք, ովքեր տառապում են մահկանացու որևէ թուլության պատճառով, պիտի հիշեն, որ մեր Փրկիչը նույնպես կրել է այդպիսի տանջանք, և որ Իր Քավության միջոցով Նա մեզանից յուրաքանչյուրին առաջարկում է ուժ՝ դիմանալու դրան։

Տպել