2021
Այն, ինչ սովորում ենք, երբեք չենք մոռանա
Մայիս 2021


«Այն, ինչ սովորում ենք, երբեք չենք մոռանա», Երիտասարդներին զորացնելու համար, մայիս 2021 թ․։

Քահանայության նիստ

Այն, ինչ սովորում ենք, երբեք չենք մոռանա

Հատվածներ

երկինք

Վերջին անգամ մենք գերագույն համաժողովի քահանայության նիստ ենք անցկացրել 2019 թվականի ապրիլին: Անցած երկու տարիների ընթացքում շատ բան է տեղի ունեցել։ …

… Թույլ տվեք առաջարկել չորս դաս, որ հուսով եմ մենք բոլորս սովորել ենք և երբեք չենք մոռանա։

Դաս 1. Տունը հավատքի և երկրպագության կենտրոն է։ …

… Հավաքվելու ներկա սահմանափակումները, ի վերջո, կավարտվեն։ Այնուամենայնիվ, ձեր տունը հավատքի հիմնական սրբավայր դարձնելու ձեր պարտավորությունը երբեք չպետք է ավարտվի։ …

Դաս 2. Մենք ունենք միմյանց կարիքը

… Մենք միասին կարող ենք շատ ավելին անել, քան կարող ենք միայնակ անել։ Աստծո երջանկության ծրագիրը կվտանգվեր, եթե Նրա զավակները մեկուսացված մնային մեկը մյուսից։ …

Եթե ճանաչում եք որևէ միայնակ մարդու, օգնության ձեռք մեկնեք, նույնիսկ, եթե դուք եք ձեզ միայնակ զգում։ …

Դաս 3. Քահանայության ձեր քվորումն ավելին է, քան պարզապես ժողովները

… Ժողովները քվորումի ունեցած դերի և այն ամենի միայն մի փոքր մասն են, ինչ դրանք կարող են անել։

… Քվորումներն ունեն Իսրայելի հավաքումը վարագույրի երկու կողմերում արագացնելու եզակի դեր։

Դաս 4. Մենք ավելի լավ ենք լսում Հիսուս Քրիստոսին, երբ հանդարտ ենք

… Աշխարհում խառնաշփոթությունը կշարունակի մեծանալ։ Ի տարբերություն դրա, Տիրոջ ձայնը … «բարձր աղմկոտ ժխորի ձայն [չէ], այլ ահա, դա կատարյալ մեղմության մի հանդարտ ձայն [է], կարծես մի շշուկ, և այն թափանց[ում է] մինչև հոգու խորքը» [Հելաման 5․30]։ Այս հանդարտ ձայնը լսելու համար դուք նույնպես պետք է հանդարտ մնաք։ …

Իմ սիրելի՛ եղբայրներ, կան շատ բաներ, որոնք Տերը ցանկանում է, որ սովորենք այս համավարակի ընթացքում ունեցած մեր փորձառություններից: Ես թվարկեցի միայն չորսը։ Ես հրավիրում եմ ձեզ կազմել ձեր սեփական ցուցակը, ուշադիր քննել այն և կիսվել այն մարդկանց հետ, ում սիրում եք: