2009
Սովորել Մարգարե Ջոզեֆից
April 2009


Սովորել Մարգարե Ջոզեֆից

Սյու Բարետ, Եկեղեցու Ամսագրեր

Մեր սիրված ընտանեկան երեկոներից էր Ջոզեֆ Սմիթի և Առաջին Տեսիլքի բեմականացումը: Ես պատմում էի պատմությունը, իսկ իմ թոռները կատարելում էին քարոզիչների և Ջոզեֆ Սմիթի դերերը: Ես թղթե ծառեր էի պատրաստում, որոնք ներկայացնում էին պուրակը և դրանք փակցնում էի սենյակի անկյունում պատի վրա, պատրաստում էի նշաններ «Քարոզիչներ» քարոզիչների համար, մի աթոռ էի դնում, իսկ վրան Աստվածաշունչը, որ «Ջոզեֆը» կարդար:

Քարոզիչներից ամեն մեկն ասում էր Ջոզեֆին. «Իմ եկեղեցին է ճիշտը: Միացիր իմ եկեղեցուն, Ջոզե՛ֆ»: Իսկ Ջոզեֆը պատասխանում էր. «Ես չգիտեմ» կամ «Ես պետք է մտածեմ այդ մասին»: Այն ամենից հետո, երբ բոլոր քարոզիչները խոսել էին Ջոզեֆի հետ, նա նստեց աթոռին և բարձրաձայն կարդաց Հակոբոս Ա.5: Ապա նա գնաց «պուրակ» և ծնկի իջավ աղոթելու: Ոչ ոք չէր կատարում Երկնային Հոր կամ Հիսուս Քրիստոսի դերերը, և մենք բոլորս պատկառանքով էինք լցվել, երբ «Ջոզեֆը» գնաց պուրակ աղոթելու: Բոլորը երեխաները հերթով խաղում էին քարոզչի և Ջոզեֆի դերը:

Այնուհետև մենք խոսում էինք այն մասին, թե ինչ Ջոզեֆ Սմիթը սովորեց Առաջին Տեսիլքի ժամանակ, ինչպես մենք կարող ենք ստանալ մեր աղոթքների պատասխանները, թեև չենք ունենում տեսիլքներ, և ինչպես սուրբ գրությունները կարող են առաջնորդել մեզ: