2019
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին նշում է 189-րդ տարեդարձը
Հոկտեմբեր 2019


Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին նշում է 189-րդ տարեդարձը

2019թ. ապրիլի 6-ին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին տոնեց իր հիմնադրման 189-րդ տարեդարձը: Տոնակատարությունը տեղի ունեցավ Սոֆիայի Եկեղեցու հավաքատանը: Միջոցառմանը մասնակցում էին հյուրեր ՀԿ-ներից և կրթական կազմակերպություններից: Հյուրերի թվում էին ներկայացուցիչներ Գրադարանային Ուսումնասիրությունների և Տեղեկատվական Տեխնոլոգիաների Համալսարանից, Ադվենտիստների եկեղեցուց և Կամուրջներ ոչ-կառավարական կազմակերպությունից: Եկեղեցու անդամներն ու միսիոներները ողջունեցին հյուրերին՝ կատարելով վոկալ և գործիքային երաժշտական համարներ:

Բուլղարիայի/Կենտրոնական Եվրասիայի Միսիայի նախագահ Սթիվեն Դեյվիսը կիսվեց հետաքրքիր փաստերով Եկեղեցու մասին ողջ աշխարհում և Բուլղարիայում: Ներկայումս Եկեղեցին ունի 16.1 միլիոն անդամ 30,506 համայնքներում և նրա սուրբ գրությունները հրատարակվում են 188 լեզուներով: Կան 201 կառուցված տաճարներ, որոնցից 162-ը գործող տաճարներ են:

Նախագահ Դեյվիսը հայտարարեց, որ միսիոներական ծրագիրը Եկեղեցու բնորոշ առանձնահատկություններից է. 65000 միսիոներների կարելի է տեսնել հարյուրավոր քաղաքների փողոցներում:

Նա խոսեց նաև Եկեղեցու մարդասիրական ծրագրերի մասին: 1985 թվականից սկսած 139 երկրներ ամբողջ աշխարհում ստացել են մարդասիրական օգնություն և նվիրատվությունների 100%-ը օգտագործվում է մարդասիրական գործունեության համար:

Նախագահ Դեյվիսն ասաց, որ Եկեղեցու կրթական ծրագիրը խթանում է անդամների աշխարհիկ և հոգևոր կրթությունը նրանց ամբողջ կյանքի ընթացքում:

Բուլղարիայի Եկեղեցու նախագահ Կրասիմիր Կոլարովի ելույթը նույնպես հետաքրքիր էր: Նա ներկայացրեց Եկեղեցու կազմակերպչական կառուցվածքը և շեշտեց, որ Եկեղեցու անդամները անվճար ծառայում են տարբեր կոչումներում և հանդես են գալիս նաև որպես կամավորներ: Նա նաև հստակեցրեց որոշ աշխարհիկ սխալ ենթադրություններ Եկեղեցու որոշ համոզմունքների և գործառությունների վերաբերյալ:

Ավանդականորեն, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հիմնադրման 189-րդ տարեդարձի տոնակատարությունն ավարտվեց ոչ պաշտոնական զրույցներով և ապագայում համագործակցության ու ընկերակցության նոր ծրագրեր սկսելու առաջարկներով:

Տպել