Երիտասարդների համաժողով 2018
2018թ. հուլիսի 18-ից 21-ը Ելենա քաղաքում տեղի ունեցավ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Երիտասարդների համարժողովը: Երիտասարդները ամբողջ երկրից հավաքվել էին միասին՝ ավետարանում աճելու համար:
Համաժողովի թեման էր՝ «Խաղաղություն Քրիստոսում»: Համաժողովին ներկա էին նաև Բուլղարիա/Կենտրոնական Եվրասիայի Միսիայի նախագահ Դեյվիսը և նրա կինը:
Քննարկվող թեմաներն էին՝ Խաղաղություն տաճարում, Ինքնապահովում, Ժամադրություն և հավերժական ամուսնություն, Ինչպես վարվել Եկեղեցուն հակասող տեղեկատվության հետ:
Քույր էլլի Պանայոտովան՝ Պլեվենից կիսվել է երիտասարդների համաժողովի մասին իր զգացումներով.
«Նախագահ Դեյվիսի հետ մենք ունեցանք լավագույն հոգևոր երեկոներից մեկը: Նա հորդորեց նպատակ դնել կյանքի տեսլականը կազմելու համար: Ես կկամենայի կիսվել իմ տեսլականով: Առաջին բանը, որը ես կանեմ, միսիայի համար հոգևորապես պատրաստվելն է: Երկրորդ՝ կստանամ իմ հայրապետական օրհնությունը: Միսիայում ծառայելուց հետո ես կկամենայի ամուսնանալ տաճարում: Ես իմացա, որ եթե կատարեմ իմ բաժինը, Երկնային Հայրը կօրհնի ինձ բոլոր բաներում: Կկամենայի ասել, որ ես սիրում եմ բոլոր երիտասարդներին: Ես կկամենայի խրախուսել նրանց՝ աջակցել միմյանց և նպաստել Տիրոջ գործի աճին»: