2021
Տաճարն Աստծո սիրո վայրն է
Հուլիս 2021


Տաճարն Աստծո սիրո վայրն է

Տաճարը երկրի վրա ամենասուրբ վայրն է՝ Տիրոջ տունը, որտեղ Նա կարող է այցելել: Տաճարները մեծ նշանակություն ունեն, և այնտեղ տեղի ունեցածն ունի հավերժական հետևանքներ:

Ես գիտեմ, որ արարողությունների և ուխտերի միջոցով բոլոր մարդիկ կկարողանան ամենամեծ օրհնությունները ստանալ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ: Ես սիրում եմ տաճարային աշխատանք և արարողություններ կատարել իմ նախնիների համար: Գիտելիքն այն մասին, որ ընտանիքները կարող են հավերժ միասին լինել, ինձ ուժեղացնում է:

Ես շատ եմ սիրում տաճարը, քանի որ այն խաղաղության և Աստծո սիրո վայրն է, աշխարհից անջատ, որտեղ մենք կարող ենք ստանալ հայտնություն և կարևոր հարցերի պատասխաններ: Մենք միշտ պետք է արժանավոր լինենք ծառայելու տաճարում և ձգտենք հնարավորինս հաճախ այցելել այնտեղ: Ամեն անգամ, երբ մենք տաճարում ենք, ես զգում եմ, թե Տերն ինչպես է Իր սիրո բազուկներով գրկում յուրաքանչյուր մարդու: Ես միշտ անհամբեր սպասում եմ դեպի Աստծո տաճար իմ նոր այցելությանը:

Տպել