2021
Տաճարում ամեն ինչ մաքրությամբ է շնչում
Հուլիս 2021


Տաճարում ամեն ինչ մաքրությամբ է շնչում

Ես շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ այցելելու տաճար, քանի որ այն երկնքի մի մասն է Երկրի վրա: Երբ ես տաճարում եմ, զգում եմ, որ ներսում ամեն ինչ լիցքավորված է Սուրբ Հոգով: Ամեն ինչ այնտեղ շնչում է ուրախությամբ, լույսով ու մաքրությամբ: Տաճարի աշխատողները, ինչպես երկնքում գտնվող հրեշտակները, միշտ ուրախ ու երջանիկ են՝ ձեզ տեսնելով: Տաճարում, ավելի քան որևէ այլ վայրում, մենք կարող ենք մոտ զգալ Աստծուն և զգալ Նրա սերը, ուստի այնտեղ մենք կարող ենք ստանալ մեր հարցերի պատասխանները և Աստծուց ստանալ հայտնություններ, որոնք Սուրբ Հոգին է հասցնում մեր սրտերին:

Տաճարում մենք նաև հրաշալի հնարավորություն ունենք՝ զգալու մեր մահացած հարազատների և նախնիների մտերմությունը: Տաճարային աշխատանքը շատ կարևոր է, քանի որ այն կատարելով, մենք օգնում ենք հավաքել Իսրայելը վարագույրից այն կողմ: Ծագումնաբանական հետազոտությունները շատ կարևոր դեր են խաղում տաճարային աշխատանքում: Որպես տոհմաբան, ես կարող եմ ոչ միայն տաճարային անվանական քարտեր պատրաստել, այլ նաև ավելին իմանալ իմ ընտանիքի անցյալի մասին:

Ես գիտեմ, որ տաճարը Աստծո տունն է, որ արարողություններն ու ծեսերը, որոնք մենք կատարում ենք այնտեղ, ունեն հավերժական արժեք և մեծ նշանակություն: Ես վկայում եմ, որ եթե մենք արժանի մնանք տաճարին, մեզ հավերժական կյանք կտրվի:

Տպել