2021
Տաճար և տաճարային աշխատանք
Հուլիս 2021


Տաճար և տաճարային աշխատանք

Յուրաքանչյուր ուղևորություն դեպի տաճար շատ յուրահատուկ է ինձ համար, քանի որ դա հրաշալի հնարավորություն է ընձեռում՝ զգալու Տիրոջ Հոգու ջերմությունը Նրա տանը: Տաճարում ես ինձ այնքան լավ ու հանգիստ եմ զգում: Ես նաև զգում եմ տաճարի աշխատողների սերը և իմ Երկնային Հոր ու Հիսուս Քրիստոսի սերը: Երբ ես տաճարի ներսում եմ կամ շրջում եմ տարածքում, հակված եմ ավելի շատ մտածել այն մասին, թե ով եմ ես, ինչ կարող եմ փոխել, ինչպես կարող եմ ավելի լավը դառնալ և ամրապնդել հարաբերությունները շրջապատող մարդկանց հետ՝ հետևելով Փրկիչի օրինակին:

Տաճարային աշխատանքը շատ կարևոր է: Դա մեզ անհրաժեշտ է այնքանով, որքանով նրանց, ում համար դա անում ենք: Տաճարային աշխատանք կատարելով՝ մենք ստանում ենք մեզ անհրաժեշտ օրհնությունները: Մեր Երկնային Հոր սերն անսահման է, և ես այն ավելի շատ եմ զգում, երբ Աստծո տանն եմ, երբ Նա իմ կողքին է: Տաճարում ես ստացա հայտնություններ, ապահով զգացի և հասկացա, որ մենակ չեմ այնտեղ: Այնտեղ ես անմոռանալի, առանձնահատուկ զգացումներ ունեցա և հասկացա, որ այդ ամենը ճիշտ է: Տաճարը իմ սիրելի վայրն է երկրի վրա: Դա մի վայր է, որտեղ ես կարող եմ ավելի շատ մոտենալ Աստծուն, մի վայր է, որտեղ ես իրականում սովորում եմ լինել ավելի կարեկցող և հոգացող անհատ, մի վայր, որտեղ ես սովորում եմ ավելի լավը դառնալ:

Ես ուրա՛խ եմ, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ եմ: Ես երախտապարտ եմ Տիրոջը տաճարների համար, որոնց թիվն օրեցօր ավելանում է: Տաճարային ուղևորությունների ավարտին՝ վկայությունների ժողովների ժամանակ, Սուրբ Հոգին բռնում է իմ ձեռքը, և ես զգում եմ, թե ինչպես է սիրտս լցվում սիրո զգացումով: Այդ ժամանակ ես պարզապես կանգնում եմ և բերում իմ վկայությունը: Տաճարը հրաշքներ է գործում. ես գիտեմ դա:

Տպել