2023
Ապաստան փոթորկից
Մարտ 2023


«Ապաստարան փոթորկից», Լիահոնա, մարտ 2023։

Բարի գալուստ այս թողարկում

Ապաստան փոթորկից

Նկար
անձրև օվկիանոսում

Լուսանկարը տրամադրել է Getty Images կայքը

Երբևէ փորձե՞լ եք ապաստան գտնել անձրևախառն փոթորկի ժամանակ։ Անձրևը հարվածում է տանիքին և խլացնում մյուս ձայները։ Ինչպե՞ս կարող եք չթրջվել հորդ անձրևի ժամանակ։ Մեր Փրկչի զորությունն ու ներկայությունը նման են այդ ապաստարանին։

Լիահոնայի այս համարը կենտրոնանում է այն բանի վրա, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը խաղաղություն բերում կյանքի փոթորիկների ժամանակ։ Մենք չենք կարող խուսափել փորձություններից և մարտահրավերներից: Սակայն ինչպես ապաստանը պաշտպանում է մեզ անձրևից, Հիսուս Քրիստոսը օգնում է մեզ խաղաղություն գտնել փոթորկի ժամին, երբ մենք հրավիրում ենք Նրան լինել մեզ հետ մեր ճամփորդության ընթացքում։ Ես հրավիրում եմ ձեզ կարդալ Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆի հոդվածը՝ «Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ» (էջ 4)։ Նա ուսուցանում է. «Հիսուս Քրիստոսը, որը վերահսկում է տարրերը, կարող է նաև թեթևացնել մեր բեռները» և «խաղաղությունը չպետք է հեռացնենք մեր սրտից, նույնիսկ եթե ստիպված ենք տանջվել, տխրել և սպասել Տիրոջը»։

Ես ևս «փոթորիկներ» եմ ունեցել իմ կյանքում։ Այդ փորձություններն ուսուցանել են ինձ, որ Հիսուս Քրիստոսն իսկապես օգնության և խաղաղության միակ մշտական աղբյուրն է։ Ինչպես ես կիսվում եմ «Հարություն տալու զորությունը» (էջ 40) իմ հոդվածում, մեր Փրկիչը կարող է և կլինի մեր կողքին՝ տուն վերադառնալու մեր ճամփորդության ընթացքում։ Նա մեզ հետ է, մինչ մենք սպասում ենք խոստացված օրհնություններին։ Եվ երբեք շատ ուշ չէ, որ Նա բարձրացնի մեզ։ Նա սիրում է ձեզ։ Ես աղոթում եմ, որ դուք թույլ տաք Նրան լինել ձեր ապաստանը և ապահով վայրը՝ անկախ ձեր իրավիճակից։

Սիրով՝

Բոննի Հ․ Քորդոն

Երիտասարդ կանանց գերագույն նախագահ

Տպել