2023
Սպասավորենք հույսով և հավատքով
Մարտ 2023


«Սպասավորենք հույսով և հավատքով», Լիահոնա, մարտ 2023։

Սպասավորության սկզբունքները

Սպասավորենք հույսով և հավատքով

Երբ հավատքով պահում ենք մեր ուխտերը, մենք կարող ենք օգնել ուրիշներին առաջնորդել դեպի հույսի Աղբյուրը։

Նկար
Հիսուսի հանդերձի փեշին դիպչող կին

Հույսի և հավատքի օրինակ

Մարկոսի ավետարանում մենք կարդում ենք հուզիչ պատմություն «մի [կնոջ մասին], որ տասներկու տարի արյունահոսություն ուներ»։ Մենք սովորում ենք, որ նա «բազում բժիշկների կողմից շատ էր չարչարվել, իր ամբողջ ունեցվածքը վատնել ու ոչ մի օգուտ չէր ստացել, ընդհակառակը, ավելի էր վատացել» (Մարկոս 5․25-26

Տասներկու տարին երկար ժամանակ է չարչարվելու համար։ Ամբողջ ունեցվածքը շատ է վատնելու համար։ Եվ նա միայն ավելի էր վատացել։ Եթե կա մեկը, որն իրավունք ուներ հուսահատվելու, այս կինն էր։

Այնուհանդերձ, «երբ Հիսուսի մասին լսեց, [նա] ամբոխի միջով նրա հետևի կողմը եկավ և նրա հագուստին դիպավ», քանի որ հավատում էր՝ «Եթե միայն նրա հագուստին դիպչեմ, կբժշկվեմ»։

Մարկոսը հայտնում է, որ իր հավատքի շնորհիվ «նրա արյունահոսությունն անմիջապես դադարեց, և իր մարմնի մեջ զգաց, որ իրեն տանջող հիվանդությունից բժշկվեց» (Մարկոս 5․27-29

Կնոջ հույսն ու հավատն առ Հիսուս պատասխան ստացան օրհնությամբ։ «Հիսուսն ասաց նրան. «Դո՛ւստր, քո հավատը քեզ փրկեց. գնա՛ խաղաղությամբ ու քո հիվանդությունից բժշկվա՛ծ եղիր» (Մարկոս 5.34

Ցանկացած մարտահրավերի ժամանակ, անկախ չափից կամ ժամանակի երկարությունից, հույսը խիստ անհրաժեշտ է։ Վախն ու հուսահատությունը կարող են կաթվածահար անել մեզ։ Բայց հույսն ու հավատքն առ Հիսուս Քրիստոս մեր կյանք են հրավիրում են Նրա զորությունն ու օրհնությունները։

Սպասավորման ընթացքում գործի դնենք հույս և հավատք

Որպես սպասավորող եղբայրներ և քույրեր, մենք պետք է դիմենք այդ նույն հույսին և հավատքին։ Սպասավորելը կարող է լինել և՛ պարգևատրող, և՛ դժվար։ Երբ ուզում ենք օգնել մեկին, բայց պարզվում է նա դա չի ցանկանում, հույսը կորցնելը հեշտ է։ Հավանաբար դուք այժմ բախվում եք այս իրավիճակին ընտանիքի անդամի, ընկերոջ կամ մեկի հետ, ում օգնելու հանձնարարություն ունեք այս պահին։ Թերևս, ինչպես արյունահոսություն ունեցող կնոջ դեպքում, միայն Տերը գիտի, թե որքան ժամանակ և ջանքեր եք ծախսել՝ փորձելով գտնել օգնելու մի ելք։ Բայց ինչպես այդ կինը, եթե մենք հույս գտնենք և շարունակենք հավատքով ձեռք մեկնել, Փրկչի զորությունը կարող է փոխել ամեն բան։

Երբեմն մարտահրավերը նրանց սպասավորելն է, ովքեր պայքարում են, որ բավարար հույս ունենան հավատք գործադրելու համար։ Կան մարդիկ, որոնք ինչպես Մարկոսի գրքի կինը, կարող են ունենալ խրոնիկական հիվանդություններ, բախվել ֆինանսական անհաջողությունների կամ անհաղթահարելի թվացող փորձությունների։ Իմանալով, որ իրենք միայնակ չեն իրենց պայքարի մեջ, գուցե հույսի հզոր լիցք ստանան։ Մենք կարող ենք օգնել նրանց գտնել այդ հույսը, երբ ցույց տանք մեր պատրաստակամությունը՝ կրելու նրանց բեռները, սգալու նրանց հետ, մխիթարելու նրանց և կանգնելու որպես Աստծո վկաներ (տես Մոսիա 18․9-101

Նկար
երկու կին ամսագիր են կարդում մի աղջկա հետ

Զարգացնենք հույս և հավատք

Ինչպե՞ս կարող ենք զարգացնել հույսի և հավատի Քրիստոսանման հատկանիշները։ Ահա որոշ մտքեր․

  1. Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆն ուսուցանել է, որ հույսը վստահելն է, որ Հիսուս Քրիստոսը կիրագործի մեզ տված Իր խոստումները։2 Քանի որ «հույսը Հոգու պարգև է [տես Մորոնի 8․26]»,3 մենք կարող ենք աղոթել դրա համար (տես Վարդապետություն և Ուխտեր 46․7-9

  2. Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, որ հավատի աճը աշխատանք է պահանջում։ Նա կիսվել է, թե մենք ինչպես մենք կարող ենք մեծացնել մեր հավատքը ուսումնասիրության, հավատալ ընտրելու, հավատքով գործելու, սուրբ արարողությունները արժանիորեն ճաշակելու և Երկնային Հորից օգնություն խնդրելու միջոցով։4

Տպել