2023
Քահանայության օրհնությունները
Մարտ 2023


«Քահանայության օրհնությունները», Լիահոնա, մարտ 2023։

Ավետարանի հիմունքները

Քահանայության օրհնությունները

Նկար
Քրիստոսը կարգում է Տասներկու Առաքյալներին

Քրիստոսը կարգում է Տասներկու Առաքյալներին, Հարի Անդերսոն

Քահանայության օրհնությունը տրվում է Մելքիսեդեկյան Քահանայություն կրողի կողմից՝ ոգեշնչման միջոցով։ Քահանայության օրհնությունները հնարավորություն են տալիս Աստծո բոլոր զավակներին ստանալ Նրա զորությունը, բժշկումը, մխիթարությունը և առաջնորդությունը։

Քահանայությունը

Քահանայությունը Աստծո զորությունն ու իշխանությունն է։ Մելքիսեդեկյան Քահանայություն կրող արժանավոր տղամարդիկ գործում են Հիսուս Քրիստոսի անունով, երբ նրանք քահանայության օրհնություններ են տալիս: Երբ նրանք տալիս են այդ օրհնությունները, հետևում են ուրիշներին օրհնելու Փրկչի օրինակին։

Նկար
գլխին դրված ձեռքեր

Լուսանկարը` Դեյվիդ Վինթերսի

Ինչպես են տրվում օրհնությունները

Քահանայության օրհնությունները տրվում են ձեռնադրումով։ Մելքիսեդեկյան Քահանայություն կրողը ձեռքերը դնում է օրհնություն ստացողի գլխին։ Ապա նա տալիս է օրհնությունը՝ ղեկավարվելով Հոգու կողմից։ Նրանք, ովքեր օրհնություններ են տալիս, և նրանք, ովքեր ստանում են դրանք, հավատք են գործադրում առ Աստված և վստահում են Նրա կամքին ու ժամանակին։

Երեխաների անվանակոչում և օրհնում

Երեխայի ծնվելուց հետո քահանայություն կրողը նրան տալիս է անուն և օրհնություն (տես Վարդապետություն և Ուխտեր 20․70)։ Սա սովորաբար տեղի է ունենում ծոմի և վկայության ժողովի ժամանակ։ Երեխային նախ անուն է տրվում։ Ապա քահանայություն կրողը երեխային օրհնություն է տալիս։

Նկար
Հիվանդ տղան ստանում է քահանայության օրհնություն

Օրհնություններ հիվանդների համար

Մելքիսեդեկյան քահանայություն կրողները կարող են օրհնություններ տալ հիվանդներին։ Այս օրհնությունն ունի երկու մաս․ յուղով օծումը և օծման հաստատումը։ Նախ՝ քահանայություն կրողը մարդու գլխին մի կաթիլ ձիթապտղի յուղ է կաթեցնում, որը օծվել է կամ օրհնվել, և կարճ աղոթք է ասում։ Այնուհետև մեկ այլ քահանայություն կրող կնքում է օծումը և օրհնություն է տալիս մարդուն՝ առաջնորդվելով Սուրբ Հոգով։

Մխիթարության և խորհրդի աղոթքներ

Մելքիսեդեկյան քահանայություն կրողները կարող են մխիթարության և խորհրդի օրհնություններ տալ ընտանիքի անդամներին և այլոց, ովքեր դիմում են խնդրանքով։ Հայրը, որը կրում է Մելքիսեդեկյան Քահանայություն, կարող է հայրական օրհնություններ տալ իր զավակներին: Սա հատկապես կարող է օգնել, երբ երեխաները կանգնած են որոշակի մարտահրավերների առաջ։

Ի սպաս դնել անդամներին՝ կոչումներում ծառայելու համար

Երբ Եկեղեցու անդամները կոչումներ են ստանում և ի սպաս են դրվում ծառայությանը, նրանց օրհնություն է տրվում։ Քահանայության ղեկավարը օրհնում է նրանց իշխանությամբ՝ գործելու այդ կոչման մեջ։ Քահանայության ղեկավարը նաև օրհնություն է տալիս, որպեսզի օգնի նրանց իրենց ծառայության ընթացքում։

Նկար
կինը կարդում է իր հայրապետական օրհնությունը

Լուսանկարը` Շաունա Ստեֆենսոնի

Հայրապետական օրհնություններ

Յուրաքանչյուր արժանավոր անդամ կարող է ստանալ հայրապետական օրհնություն։ Այս օրհնությունը տալիս է անձնական խորհուրդներ Տիրոջից։ Այն կարող է առաջնորդություն և մխիթարություն տալ մարդուն ողջ կյանքի ընթացքում։ Այնտեղ խոսվում է նաև Իսրայելի տան ցեղերից մեկին պատկանելու մասին։ Միայն ձեռնադրված հայրապետը կարող է տալ նման օրհնություն։

Տպել