«Փրկիչն ինչպե՞ս կարող է օգնել ինձ», Լիահոնա, մարտ 2023։
Եկ, հետևիր ինձ
Փրկիչն ինչպե՞ս կարող է օգնել ինձ
Հիսուս Քրիստոսը «շրջում էր՝ բարիք գործելով» (Գործք 10․38)․ Նա բուժեց բորոտին (տես Մատթեոս 8․2-3)։ Նա բժշկեց հարյուրապետի ծառային, որն իրեն անարժան էր զգում, բայց հավատում էր, որ Փրկիչը ամեն դեպքում կօգնի իրեն (տես Մատթեոս 8․5-13)։ Փոթորկի ժամանակ Նա Իր աշակերտներին խաղաղություն առաջարկեց (տես Մատթեոս 8.23-27)։ Երբ Նա տեսավ մի կնոջ, որը վշտահար էր իր միակ որդու մահվան պատճառով, Նա մխիթարեց նրան և հույս տվեց, ապա հարություն տվեց նրա որդուն մեռելներից (տես Ղուկաս 7․11-15)։
Վարժություն
Այսօր մենք կարող ենք զգալ Փրկչի զորությունը, եթե հավատանք Նրան։ Կարդացեք Եկ, հետևիր Ինձ ձեռնարկի այս շաբաթվա պատմություններից մեկը։ Ուշադրություն դարձրեք, թե Փրկիչն ինչպես էր արձագանքում մարդկանց կարիքներին և հավատքին։
Խորհեք կամ քննարկում կազմակերպեք հետևյալ հարցերի շուրջ, որպեսզի պարզեք, թե ինչպես է Փրկիչն օգնել ձեզ ձեր կյանքում․
-
Ե՞րբ եմ ես հավատք գործադրել Փրկչի հանդեպ և զգացել Նրա բժշկող ուժը (հուզական, մտավոր, հոգևոր և ֆիզիկական առումներով)։
-
Ե՞րբ եմ զգացել Նրա խաղաղությունը։
-
Ե՞րբ եմ անսպասելի օգնություն ստացել Փրկչից։
-
Ե՞րբ եմ ես տեսել Նրա ձեռքը հրաշքի կամ գթառատ ողորմածության միջոցով։
-
Այժմ իմ կյանքում ինչպե՞ս կարող եմ ամրացնել իմ հավատքը Նրա հանդեպ և օգնություն ստանալ Նրանից։