2023
Տեսարան վերևից
Մարտ 2023


«Տեսարան վերևից», Լիահոնա, մարտ 2023։

Վերջին Օրերի Սրբերի ձայները

Տեսարան վերևից

Ես պատրաստվում էի դեն նետել հենց այն, ինչ ինձ անհրաժեշտ էր իմ նպատակին հասնելու համար։

Նկար
Ռոյի գագաթը

Ռոյի գագաթի լուսանկարը՝ հեղինակի կողմից

Վերջերս ես արշավի գնացի դեպի հայտնի Ռոյ գագաթը, որը գտնվում է՝ Նոր Զելանդիայի Հարավային կղզու գեղատեսիլ լեռներում։ Քանի որ արշավը տևելու էր մի քանի ժամ, ես ինձ հետ վերցրի միայն անհրաժեշտ բաներ՝ մի քիչ ուտելիք և շատ ջուր։

Արշավի հենց սկզբում իմ ուսապարկը ծանր թվաց։ Կես ժամ անց ուսապարկիս ծանրությունը ավելի շատ սկսեցի զգալ ուսերիս ու մեջքիս վրա։ Մի պահ մտածեցի ազատվել մի քանի շիշ ջրից։ Սակայն անմիջապես զգացի, որ ունենալու էի դրա կարիքը։

Լեռան գագաթին հասնելուց մեկուկես ժամ առաջ ճանապարհն ավելի զառիթափ դարձավ և ձյունածածկ։ Ես սկսեցի մտածել, որ չէի կարողանալու հասնել գագաթին, սակայն իմ նպատակը ինձ ուժ տվեց շարունակելու։

Երբ ես վերջապես հասա գագաթին, զգացի, որ ուսապարկս բավականին թեթևացել էր։ Մինչ այդ ես արդեն կերել էի ուտելիքս և խմել ջրի մեծ մասը։ Հանգստանալով և գնահատելով վերևից բացվող գեղեցիկ տեսարանը՝ ես մտածեցի այն ճամփորդության մասին, որը ես կատարում էի դեպի լեռան գագաթը և այս կյանքում։

Ժամերով քայլում էի վերև՝ սնուցելով և ջրով ապահովելով մարմինս, որպեսզի ուժ ունենայի շարունակելու։ Կենարար ջուրը, որն ինձ սկզբում բեռ էր թվում, օրհնեց ինձ հասնելու իմ նպատակին։

Մենք բոլորս վերելքներ և վայրէջքներ ենք ունենում, բայց Սուրբ Հոգին օգնում է մեզ լավ որոշումներ կայացնել։ Ես պատրաստվում էի կես լիտրից ավելի ջուր թողնել ճանապարհին, բայց ինձ հուշում եկավ պահել այն։

Թաց աչքերով ես շնորհակալություն հայտնեցի իմ Երկնային Հորը այս հուշման համար։ Այդ օրը ձյունածածկ լեռներում լինելը ոգեշնչեց ինձ վերլուծելու իմ կյանքը, որոշումներս, նպատակներս և իմ կյանքի ուսապարկը։

Նախքան իմ արշավը ես լի էի անորոշությամբ՝ կապված օտար երկրում իմ կյանքի և աշխատանքի հետ։ Բայց այժմ զգում եմ, որ ամեն բան լավ է լինելու։ Ես գիտեմ, որ Տերը կհոգա իմ մասին։

Ես գիտեմ, որ Հոգու ընկերակցության շնորհիվ կարող եմ ճիշտ որոշումներ կայացնել, որոնք կբարձրացնեն ինձ մտավոր առումով, ֆիզիկապես և հոգևորապես։ Եվ երբ ծանրություն զգամ, կարող եմ դիմել մեր Փրկչին՝ «կենդանի ջրի» աղբյուրին (Հովհաննես 4․10)։ Ես գիտեմ, որ Նա կսնուցի ինձ և կթեթևացնի իմ բեռը (տես Մատթեոս 11.28-30

Տպել