2023
Ի՞նչ է նշանակում՝ սուրբ պահել Հանգստության օրը
Մարտ 2023


«Ի՞նչ է նշանակում՝ սուրբ պահել Հանգստության օրը», Լիահոնա, մարտ 2023։

Եկ, հետևիր ինձ

Մատթեոս 12

Ի՞նչ է նշանակում՝ սուրբ պահել Հանգստության օրը

Նկար
Հիսուս և այլք հացահատիկի դաշտում

Արտերի միջով, Վ․ Փագեթ © Providence Collection / լիցենզավորված Goodsalt.com-ի կողմից

Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը պատմում է, թե ինչպես է վաղ երիտասարդության տարիներին ուսումնասիրել գործերի ցուցակը, որոնք կարելի է անել և չանել Հանգստության օրը։ Ավելի ուշ նա սուրբ գրություններից իմացել է, որ իր վարքն ու վերաբերմունքը Հանգստության օրվա հանդեպ կազմավորում են մի նշան իր և Երկնային Հոր միջև (տես Ելից 31․13

Նա ասել է․ «Դա իմանալով՝ ես այլևս այդ ցուցակի կարիքը չունեի։ Երբ պետք է որոշում կայացնեի՝ արդյոք միջոցառումը համապատասխանում էր Հանգստության օրվան, թե՝ ոչ, ես պարզապես ինքս ինձ հարց էի տալիս․ «Ի՞նչ նշան եմ ցանկանում փոխանցել Աստծուն» («Կիրակին բերկրանք է», Լիահոնա, մայիս 2015, 130, շեղագրերն ըստ բնօրինակի)։

Վարժություն

Կարդացեք Քրիստոսի ուսմունքները Հանգստության օրվա վերաբերյալ Մատթեոս 12.1-13-ում, տես նաև Եսայիա 58.13 և Վարդապետություն և Ուխտեր 59.9-13։ Աղյուսակում լրացրեք վարդապետական սկզբունքները, որոնք կգտնեք այդ ուսմունքներում։ Ընտանիքով քննարկեք ուղիներ, որոնցով կարող եք կիրառել այդ ուսմունքներն այսօր։ Ձեր մտքերը կարող եք գրել «Ժամանակակից հայտ» սյունակում։

Հիսուսի ուսմունքները

Ժամանակակից հայտ

Տպել