«Հրեական թաղման սովորույթները», Լիահոնա, մարտ 2023
Հրեական թաղման սովորույթները
Ղազարոսը, Մարթան և Մարիամը եղբայր և քույրեր էին, ովքեր ապրում էին Բեթանիա քաղաքում։ Նրանք Փրկչի ընկերներն էին, և Նա այցելել էր նրանց բազմաթիվ առիթներով։ Իր ծառայության որոշակի շրջանում Հիսուսը լքեց Հրեաստանը, որտեղ գտնվում էր Բեթանիան, քանի որ հրեաները այդ տարածքում ցանկանում էին սպանել Նրան (տես Հովհաննես 10․39-40)։ Երբ Հիսուսն այնտեղ չէր, Ղազարոսը հիվանդացավ, մահացավ և թաղվեց հրեական սովորույթի համաձայն (տես Հովհաննես 11․1-17)։
Սրանք որոշ սովորույթներ են, որոնց հավանաբար հետևել են Ղազարոսի մահվան և թաղման ժամանակ։
Երբ Հիսուսը մեռելներից հարություն տվեց Ղազարոսին, Նրա աշակերտները հուսալու հզոր պատճառ ունեին, այլ ոչ միայն սգալու սիրելիի կորուստը։ Նրանք չէին կարող ժխտել, որ Հիսուս Քրիստոսի շնորհիվ էր, որ «գերեզմանը [չպետք է] ունենար հաղթանակ, և մահը [չպետք է] ունենար խայթ» (Մոսիա 16․7)։