«Ի՞նչ է նշանակում կանչվել Տիրոջ կողմից», Լիահոնա, մարտ 2023։
Եկ, հետևիր ինձ
Ի՞նչ է նշանակում կանչվել Տիրոջ կողմից
Մատթեոս 10-ում Փրկիչը կարգում է Իր տասներկու առաքյալներին, տալով նրանց զորություն, իշխանություն և գիտելիք, որպեսզի սկսեն քարոզել Իր ավետարանը և հաստատեն Իր Եկեղեցին։ Նա նաև խոստանում է նրանց բժշկելու, հոգիներ հանելու և իշխանությամբ խոսելու զորություն (տես հատվածներ 1, 20)։ Երբ Մատթեոս 10 գլխում կարդաք, թե Տերն ինչպես է նախապատրաստում առաքյալներին իրենց կոչումներին, խորհեք, թե ինչպես է Տերը նախապատրաստել ձեզ Եկեղեցու ձեր ծառայությանը։
Խորհուրդ Տիրոջից
Տերը առաքյալներին տվել է նաև որոշ կարևոր հրահանգներ, որոնք օգնելու և աջակցելու էին նրանց իրենց սպասավորության ընթացքում։ Այդ խորհուրդներից շատերը կարող են նաև վերաբերել մեզ մեր ծառայության մեջ։ Երբ կարդաք Մատթեոս 10-ի հետևյալ հատվածները, նշեք հրահանգները և հրավերները, որոնք Տերը տվել է նրանց։
-
Հատված 8.
____________________
-
Հատված 19.
____________________
-
Հատված 29-31.
____________________
-
Հատված 39.
____________________
Երբ դուք կանչվում եք ծառայելու Եկեղեցում, Տերը կօգնի ձեզ կատարել Իր գործը։ Տերը կօրհնի ձեզ փորձառություններով, ոգեշնչումով և հայտնությամբ։ Դուք ի սպաս կդրվեք և իշխանություն կստանաք Աստծուց՝ իրագործելու ձեր կոչումը։
Դուք կարող եք ավելին իմանալ ձեր կոչման պարտականությունների մասին Ընդհանուր ձեռնարկից ChurchofJesusChrist.org կայքի միջոցով։