«Ինչպե՞ս կարող է Քրիստոսն ինձ զորացնել սքանչելի բաներ անելու համար», Լիահոնա, մարտ 2023։
Եկ, հետևիր ինձ
Ինչպե՞ս կարող է Քրիստոսն ինձ զորացնել սքանչելի բաներ անելու համար
Մեր ողջ կյանքի ընթացքում, երբ մենք ավելի ենք մոտենում Քրիստոսին և սովորում լսել Հոգու ձայնը, մեզ կարող են խնդրել անել բաներ, որոնցում մենք վստահ չենք։ Ինչպես Պետրոսը քայլեց ջրի վրայով, մենք կարող ենք զորություն ստանալ անելու այն, ինչ անհնար է թվում, քանի դեռ կենտրոնանում ենք Քրիստոսի վրա և, ինչպես ուսուցանել է Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Քվենթին Լ. Քուքը, «ապրել հավատքով, ոչ թե վախով» («Ապրել հավատքով, ոչ թե վախով», Լիահոնա, նոյեմբեր 2007, 70)։
Վարժություն
Կարդացեք Մատթեոս 14.22-33-ը և նշեք Պետրոսի փորձառությունը։