2023
Օգնություն և հույս գերագույն համաժողովից
Մարտ 2023


«Օգնություն և հույս գերագույն համաժողովից», Լիահոնա, մարտ 2023։

Վերջին Օրերի Սրբերի ձայները

Օգնություն և հույս գերագույն համաժողովից

Ես երբեք չէի սպասում, որ կլսեմ մի ամբողջ գերագույն համաժողովի ելույթ հենց այն մասին, ինչի միջով ես անցնում էի։

Նկար
ընտանիքը միասին ճաշում է խոհանոցում

Հեղինակի և նրա ընտանիքի լուսանկարը՝ Քոդի Բելլի

Առաջին երեխայիս ծնվելուց հետո ես տառապում էի հետծննդյան ընկճախտով։ Դա հիանալի ժամանակ էր իմ կյանքում, քանի որ ես որդի էի ունեցել, բայց ես չէի կարողանում լիովին զգալ երեխա ունենալու ուրախությունը, քանի որ շատ ընկճված էի։

Այդ բարդ իրավիճակում ես շատ էի աղոթում Երկնային Հորը։ Ես խնդրեցի Նրան օգնել ինձ հաղթահարել այդ դժվարին փորձությունը։ Մինչ այդ աշնանը սպասում էի գերագույն համաժողովին, ես նաև աղոթեցի, որ կարողանամ մխիթարություն գտնել Եկեղեցու ղեկավարների ելույթներում։

Երբ ես լսում էի ելույթները գերագույն համաժողովի առաջին նիստի ժամանակ, սկսեցի մխիթարություն զգալ։ Այնուհետև, երկրորդ նիստի ժամանակ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը խոսեց ընկճախտի մասին։ Նա ասաց, որ ընկճախտը կարող է ստիպել մեզ զգալ «ինչպես կոտրված անոթը»1 (Սաղմոս 31․12)։ Ես երբեք չէի սպասում, որ կլսեմ մի ամբողջ ելույթ հենց այն մասին, ինչի միջով ես անցնում էի։

Դա յուրահատուկ պահ էր ինձ համար։ Ելույթը օգնեց ինձ հասկանալ, որ Երկնային Հայրը սիրում է ինձ, և որ Նա ամեն ինչ գիտի իմ մասին։ Նա հասկանում էր, թե ինչի միջով էի ես անցնում։ Նա ուզում էր օգնել ինձ և հույս տալ։ Նա արեց դա Երեց Հոլլանդի խոսքերի միջոցով։

Տպել