Ինքնապահովում
Գործընկերներ


Գործընկերներ

Գործընկերներ ունենալու առավելությունը

Կարդացեք.Այլ մարդկանց օգնությամբ դուք կարող եք կատարել հրաշալի գործեր։ Օրինակ, միսիոներներն ունեն զուգընկերներ, ովքեր աջակցում են նրանց։ Մեր խմբերում մենք ունենք գործընկերներ։ Յուրաքանչյուր շաբաթ մենք կընտրենք և կաշխատենք նոր գործընկերոջ հետ։ Գործընկերներն օգնում են միմյանց պահել պարտավորությունները՝

  • Շաբաթվա ընթացքում զանգահարելով, հաղորդագրություններ ուղարկելով կամ այցելելով իրար։

  • Քննարկելով խմբում սովորած դասերը։

  • Խրախուսելով միմյանց պահել պարտավորությունները:

  • Միասին խորհրդակցելով դժվարությունների մասին։

  • Աղոթելով միմյանց համար։

Քննարկեք.Ինչպե՞ս է մեկ ուրիշ անձն օգնել ձեզ ինչ-որ դժվարին գործում։

Կարդացեք.Գործընկեր լինելը դժվար կամ ժամանակատար չէ։ Զրույցը սկսելու համար կարող եք հարցնել.

  • Ի՞նչը ձեզ դուր եկավ մեր վերջին խմբակային ժողովի ժամանակ։

  • Ի՞նչ լավ իրադարձություն է այս շաբաթ պատահել ձեզ հետ։

  • Ինչպե՞ս եք այս շաբաթ կիրառել Իմ հիմքը սկզբունքը։

Քննարկման ամենակարևոր մասը կլինի այն, որ օգնեք միմյանց պահել պարտավորությունները։ Դուք կարող եք հարցնել.

  • Ինչպե՞ս եք պահում ձեր պարտավորությունները։

  • Եթե դրանցից մի քանիսը դեռ չեք պահել, արդյո՞ք կարող եմ օգնել։

  • Ինչպե՞ս կարող եմ լավագույնս աջակցել ձեր նախաձեռնություններին։