Ինքնապահովում
Սովորել. Առավելագույն ժամանակը՝ 45 րոպե


learn icon
Սովորել. Առավելագույն ժամանակը՝ 45 րոպե

diagram of houseԱյսօրվա քննարկումը.

3 Ազատվել պարտքից

Կարդացեք.Նախորդ շաբաթ մենք քննարկեցինք այն երեք սկզբունքները, որոնք անհրաժեշտ են պարտքից դուրս գալու համար։

  1. Հասկանալ պարտքի իրողությունը։

  2. Ցանկանալ դուրս գալ պարտքից։

  3. Հաղթահարել «բնական մարդու» միտումները, որոնք հանգեցնում են պարտքերի։

Այսօր, մենք կքննարկենք ևս երկու սկզբունքներ՝

  1. Դադարել պարտք վերցնել։

  2. Մարել պարտքերը:

Քննարկեք.Որո՞նք են նախորդ շաբաթ ձեր սովորած ամենաիմաստալից բաները:

1. Դադարել պարտք վերցնել

Կարդացեք.Դուք չեք կարող ակնկալել, որ դուրս կգաք պարտքից, եթե չդադարեք պարտք վերցնել։ Պարտք չվերցնելու համար կան երկու պարզ քայլեր.

  1. Ստեղծել պահուստային ֆոնդ

  2. Դադարել օգտվել վարկային քարտերից և սպառողական վարկերից։

Առաջինը, շարունակեք պահուստային ֆոնդ ստեղծել, մինչև չխնայեք երեքից վեց ամսվա ծախսերի համար։ Վարկ վերցնելու փոխարեն օգտվեք այդ գումարներից։ Բայց հիշեք օգտագործել այդ գումարներն իրական ծայրահեղ իրավիճակներում և բյուջետավորել մնացած ծախսերը։

Երկրորդը, դադարեք ապավինել սպառողական պարտքերին և վարկային քարտերին։ Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն առաջարկել է ֆինանսական «պլաստիկ վիրահատություն»։ Նա ասել է. «Դա շատ անցավ վիրահատություն է։ Պարզապես մկրատով կտրեք ձեր վարկային քարտերը։ … Ժամանակակից մարդուն հայտնի հարմարավետության ոչ մի տեսակը այնքան վտանգավոր չէ ընտանիքների, հատկապես երիտասարդ ընտանիքների ֆինանսական կայունության համար, որքան վարկային քարտը» (Jeffrey R. and Patricia T. Holland, “Things We Have Learned—Together,” Ensign, June 1986, 30)։ Կտրելով վարկային քարտերը, դուք կդադարեք ավելի շատ պարտք վերցնել։

Քննարկեք.Ի՞նչ եք պատրաստ անել, որպեսզի դադարեք պարտք վերցնել։

2. Մարել պարտքերը:

Կարդացեք.Մեզ խորհուրդ են տվել վճարել մեր պարտքերը հնարավորինս շուտ. «եթե պարտք եք վերցրել … որքան հնարավոր է արագ վերադարձրեք և ազատեք ձեզ լծից» (Հավատքին հավատարիմ [2004], 49)։

Ահա չորս քայլեր, որոնք կօգնեն ձեզ կազմել և հետևել պարտքից դուրս գալու ծրագրին։

  1. Ավել գումար վճարեք ձեր պարտքերը մարելու համար։

  2. Որոշեք, թե որ դեպքում վճարեք ավել գումարը։

  3. Օգտագործեք վարից վեր (ամենաքիչ պարտքից մինչև ամենաշատ պարտքը) մեթոդը։

  4. Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ քայլեր ձեռնարկեք։

Ավել գումար վճարեք ձեր պարտքերը մարելու համար

Կարդացեք.Պարտքից դուրս գալու ամենաթանկ ձևերից մեկը նվազագույն վճարումներ կատարելն է: Հաճախ, այդ նվազագույն վճարումները կազմում են մնացորդի տոկոսները։ Երբ մնացորդը նվազում է, նվազում են նաև նվազագույն վճարումները։ Դա երկարացնում է մնացորդը վճարելու ժամանակահատվածը և դրանով իսկ տոկոսադրույքները ավելի շատ են կազմում։ Պարտքից ավելի շուտ դուրս գալու համար դուք պետք է նվազագույն վճարումներից ավելի շատ վճարեք։

Նկարագրություն

Մնացորդ

Տոկոսադրույք

Ամսական վճարում

Վարկային քարտ #1

4000

17%

97

Վարկային քարտ #2

6500

19%

168

Մեքենա

5000

3.00%

145

Ուսանողական վարկ

18000

5.50%

300

Հիպոտեկ

170000

4.50%

1050

Օրինակ, եթե մենք օգտագործենք վերջին գլխի ցուցակագրած պարտքը և կատարենք միայն վարկային քարտ #1-ի նվազագույն վճարումները, ձեր կարծիքով, որքա՞ն ժամանակ կպահանջվի պարտքից դուրս գալու համար։ Ձեր կարծիքով, որքա՞ն տոկոս կվճարվի։ Կատարելով միայն նվազագույն վճարումներ՝

  • Այն վճարելու համար կպահանջվի 20 տարի և 9 ամիս։

  • Տոկոսները կկազմեն 5107.62։

Բայց, որքա՞ն ժամանակ կպահանջվեր, եթե վճարեիք 97 նվազագույն վճարումը՝ գումարած 100։

  • Դուք կմարեիք պարտքը 2.5 տարում, որը 18 տարի շուտ է։

  • Դուք կխնայեիք 4357.49 տոկոսներ։

Քննարկեք.Ինչո՞ւ են վարկատուները ցանկանում, որ դուք միայն նվազագույն վճարումները կատարեք։

Կարդացեք.Նվազագույն վճարումներից ավելի շատ գումար վճարելով, դուք կրճատում եք պարտքից դուրս գալու ժամանակը և խնայում մեծ չափով տոկոսներ: Մինչ այս պահը, դուք հետևել եք ձեր ծախսերին և կազմել եք բյուջե։ Ինչպե՞ս կարող եք ձեր ծախսերից խնայել, որպեսզի լրացուցիչ վճարումներ կատարեք ձեր պարտքից։ Այս շաբաթվա ձեր պարտավորություններից մեկը լինելու է այն, որ որոշեք, թե ձեր պարտքը մարելու համար որքան գումար կարող եք մի կողմ դնել։ Երբ մտածում եք մարել ձեր առաջին պարտքը, բացի նվազագույն գումարը, ընտրեք մի հաստատուն գումար և վճարեք դա այնքան ժամանակ, մինչև կմարեք ողջ պարտքը։

Որոշեք, թե որ պարտքից մարեք այդ ավել գումարով։

Կարդացեք.Ահա երկու տարբերակներ, թե որ պարտքերը պետք է վճարվեն առաջինը: Դուք կարող եք.

  • Կարող եք այդ լրացուցիչ գումարով մարումներ անել ամենաբարձր տոկոսադրույքներ ունեցող պարտքից։

  • Առաջին հերթին, կարող եք այդ լրացուցիչ գումարով մարել ամենաքիչ մնացորդ ունեցող պարտքը։

Այդ երկուսն էլ ունեն առավելություններ և թերություններ, բայց այդ երկուսն էլ կօգնեն ձեզ ազատվել պարտքերից։ Այս շաբաթվա ընթացքում ձեր պարտավորություններից մեկը լինելու է այն, թե որ պարտքից կսկսեք մարել առաջինը։

Մեթոդ

Առավելությունները

Թերությունները

Սկզբում ամենաբարձր տոկոսադրույքը

  • Ազատում է ամենածախսատար պարտքերից

  • Կարող է ավելի երկար տևել, որպեսզի նվազեցնի վարկատուների քանակը

  • Հետաձգում է հոգեբանական հաղթանակները

Սկզբում ամենաքիչ մնացորդը

  • Ավելի արագ է նվազեցնում վարկատուների քանակը

  • Ավելի արագ է նվազեցնում նվազագույն վճարումների քանակը

  • Ապահովում է ավելի արագ հոգեբանական հաղթանակներ

  • Կարող է ավելի ծախսատար լինել, քանի որ առաջին հերթին բարձր տոկոսադրույքով պարտքերը չեք վճարում

Օգտագործեք վարից վեր մեթոդը։

Կարդացեք.Վարից վեր մեթոդը հրաշալի եղանակ է ձեր պարտքերը վճարելու համար։ Ենթադրենք, ձեր պարտքերը մարելու համար այժմ ամսական կարող եք վճարել լրացուցիչ 100։ Պարտքը վճարելուց հետո ի՞նչ պետք է անեք այն գումարի հետ, որը վճարում էիք վարկը մարելու համար։ Անցեք հաջորդ ամենաքիչ վարկը մարելուն։ Այդ ժամանակ կարողանում եք ավելի արագ պարտքից դուրս գալ։

Օրինակ, ցուցակագրած պարտքի դեպքում, եթե լրացուցիչ 100 վճարեք վարկային քարտ #1-ը մարելու համար, ձեր ամսական վճարումը կլինի 197։ Այն մարելուց հետո դուք կունենաք լրացուցիչ 197 մեկ այլ պարտքը մարելու համար։ Եթե այդ լրացուցիչ 197 գումարը ներդնեք 6500 մնացորդ ունեցող վարկային քարտ #2-ի պարտքը մարելու համար, դուք՝

  • Այդ վարկային քարտը կմարեիք ավելի քան 23 տարի շուտ, քան նվազագույն վճարումներ կատարելու դեպքում։

  • Կխնայեիք ավելի քան 8500 տոկոսների մեջ։

Երբ մարեք այդ վարկային քարտը, դուք կունենաք լրացուցիչ 365, որպեսզի վճարեք այլ պարտքերը և այդպես շարունակ։ Վարից վեր մեթոդը հրաշալի է աշխատում ձեր պարտքերն արագ վճարելու համար։

Քննարկեք.Վարից վեր մեթոդն ինչպե՞ս կօգնի ձեզ ավելի արագ դուրս գալ պարտքից։

Լրացուցիչ քայլեր ձեռնարկեք

Կարդացեք.Եթե դժվարանում եք կատարել պարտքի նվազագույն վճարումները, ապա միգուցե, դուք կարիք ունեք լրացուցիչ միջոցների (տես ստորև):

Ձեր ընտանեկան խորհրդում քննարկեք պարտքից ազատվելու ծրագիրը

Կարդացեք.Այս շաբաթվա ձեր ընտանեկան խորհրդում քննարկեք, թե որքան գումար կարող եք ամեն ամիս մի կողմ դնել, որպեսզի լրացուցիչ վճարումներ կատարեք ձեր պարտքերը մարելու համար։ Բացի այդ, քննարկեք, թե որ վարկը կցանկանայիք առաջինը մարել (բարձր տոկոսադրույքով, թե նվազագույն մնացորդով): Կարող եք օգտագործել ներքևում բերված «Ընտանեկան խորհրդի քննարկման նմուշը»։