Իմ հիմքը. Հավատք գործադրեք առ Հիսուս Քրիստոս. Առավելագույն ժամանակը՝ 20 րոպե
Խորհեք.Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի հանդեպ իմ հավատքն ազդում իմ ինքնապահովման վրա:
Դիտեք.«Exercise Faith in Jesus Christ» տեսանյութը հասանելի է srs.lds.org/videos կայքում։ (Տեսանյութը մատչելի չէ՞, կարդացեք սցենարը 21 էջում):
Քննարկեք.Ինչո՞ւ է ճշմարիտ հավատքն առաջացնում գործողություն։ Ինչո՞ւ է հավատքն անհրաժեշտ Աստծո համար, որ օգնի մեզ նյութապես և հոգեպես։
Կարդացեք.Մատթեոս 6.30 և մի մեջբերում Դասախոսություններ հավատքի մասին նյութից (աջից)։
Պարտավորվեք.Պարտավորվեք շաբաթվա ընթացքում կատարել հետևյալ գործողությունները: Նշեք վանդակը, երբ ավարտեք յուրաքանչյուր գործողությունը։
Այս կիրակի ցույց տվեք ձեր հավատքը և սուրբ պահեք հանգստության օրը ու ակնածանքով ճաշակեք հաղորդությունը։
Ամեն օր կարդացեք Մորմոնի Գրքից։
Կարդացեք 21-րդ էջի սուրբ գրության հատվածները։ Ընտրեք մի հատված և կիսվեք դրանով ձեր ընտանիքի կամ ընկերների հետ:
Հավատքը գործի մեջ - սուրբ գրություններում
Քանի որ Դանիելը չէր դադարում աղոթել, նրան գցեցին առյուծների գուբը, բայց «Աստված … ուղարկեց իր հրեշտակը, եւ նա փակեց առիւծների բերանը, եւ նորա վերայ ոչ մի վնաս չգտնուեցաւ, որովհետեւ հաւատացել էր իր Աստուծուն» (Դանիել 6.22–23, տես նաև՝ 16–21 հատվածները)։
Տերը Լեքիին մի ուղեցույց տվեց, որը կոչվում էր Լիահոնա` առաջնորդելու նրա ընտանիքը, և այն աշխատում էր համաձայն նրանց հավատքի։ … «… [Երբ] նրանք ալարկոտ էին, և մոռանում էին գործադրել իրենց հավատքը և ջանասիրությունը … նրանք չէին առաջադիմում իրենց ճամփորդության մեջ» (Ալմա 37.40–41)։
«Բոլոր տասանորդը տարէք գանձատունը, … և մէկ փորձեցէք սորանով, … թէ արդեօք չե՞մ բանալ ձեզ համար երկնքի պատուհանները եւ օրհնություն թափել ձեզ համար՝ մինչև որ նորա համար տեղ չլինի» (Մաղաքիա 3.10)։
Սովի ժամանակ Եղիան խնդրեց որբևայրուն իրեն տալ վերջին ուտելիքը։ Եղիան խոստացավ, որ նրա հավատքի շնորհիվ Տերը ուտելիքով կապահովի նրան, և նրա ուտելիքը երբեք չի վերջանա։ (Sես Ա Թագավորաց 17։)
«Աղքատներն ու տնանկները ջուր են որոնում, եւ չþկայ, նորանց լեզուն ծարաւից չորացել է. Ես Եհովաս նորանց պատասխան եմ տալու, իսրայէլի Աստուածս նորանց չեմ ձգիլ» (Եսայիա 41.17, տես նաև 18-րդ հատված)։