Ինքնապահովում
Նյութեր


resources icon
Նյութեր

Ներդրումների տեսակները

Սահմանում

Հաստատուն կամ փոփոխական

Խնայողական հաշիվ

Ընթացիկ հաշիվ, որը սովորաբար, բանկում կամ ֆինանսական այլ հաստատությունում է, և ընդհանուր առմամբ ունի ցածր եկամտաբերության դրույքաչափ։ Հաշվետերերը կարող են առանց տույժերի կանխիկացնել կամ մուտքագրել գումարները։

Հաստատուն

Ավանդի վկայագրերը (ԱՎ)

Հաշիվ, որտեղ որոշակի ժամանակահատվածի համար որոշակի գումար եք մուտքագրում. եթե գումարը կանխիկացնեք ժամանակից առաջ, ապա կարող եք տույժի ենթարկվել (կորցնել ներդրած գումարների որոշ մասը): Գումարների ներդրման ընթացքում այն ապահովում է համեստ եկամուտ։ Երբ հատկացված ժամանակը լրանում է, դուք հետ եք ստանում ձեր սկզբնական ներդրումները, որին գումարվում են վաստակած տոկոսները:

Հաստատուն

Պարտատոմսեր

Պարտքային արժեթուղթ է, որտեղ, հիմնականում, որոշակի ժամկետում գումար եք տրամադրում ընկերությանը կամ կազմակերպությանը, որպեսզի ստանաք ակնկալվող տոկոսները։ Երբ հատկացված ժամանակը լրանում է, դուք հետ եք ստանում ձեր սկզբնական ներդրումները, որին գումարվում են վաստակած տոկոսները: Պարտատոմսերը կարող են տրվել կառավարությունների և ընկերությունների կողմից: Կախված թողարկող կազմակերպությունից, պարտատոմսերը կարող են համարվել ցածր կամ բարձր ռիսկայնության:

Հաստատուն

Բաժնետոմսեր

Այն իրենից ներկայացնում է ընկերության սեփականության մի մասը, որը վաճառված է շահութաբաժնի ձևով։ Յուրաքանչյուր շահութաբաժին ներկայացնում է սեփականության մի մասը, այսպիսով, եթե ընկերությունը թողարկել է 100000 շահութաբաժին և դուք ունեք մեկ շահութաբաժին, ապա դուք տնօրինում եք այդ ընկերության 1/100000-րդին։ Եկամտաբերության դրույքաչափը կախված է ընկերության կատարողականից։

Փոփոխական

Կենսաթոշակային ֆոնդեր

Դրանք սովորաբար կազմված են տարբեր տեսակի բաժնետոմսերի և պարտատոմսերի համադրությունից: Ֆոնդը կառավարվում է մասնագետի կողմից։ Կենսաթոշակային ֆոնդերը ապահովում են ներդրումների դիվերսիֆիկացման պարզ եղանակ: Եթե կենսաթոշակային ֆոնդերի կատարողականը բարձր է, ապա ձեր ներդրման արժեքը աճում է։ Եթե դրա կատարողականը ցածր է, ապա ձեր ներդրման արժեքը նվազում է։

Փոփոխական

Անշարժ գույք

Սեփականության ներդրումներ անշարժ գույքում, ինչպես օրինակ՝ տներ, բնակարաններ կամ առևտրային շենքեր։ Եկամտաբերությունը ստացվում է եկամուտներից, գույքի արժեքի աճից, կամ՝ երկուսը միասին։ Կորուստները նույնպես կարող են առաջանալ բազմաթիվ պատճառներից, այդ թվում՝ գույքի արժեքի նվազումից, վարձակալների վարձ չվճարելուց կամ գույքը վնասվելուց:

Փոփոխական

Բիզնեսի սեփականություն

Այս ներդրումն իրենից ներկայացնում է մասնավոր սեփականություն հանդիսացող բիզնեսի մի մասի տնօրինում։ Եկամտաբերությունը կախված է բիզնեսի կատարողականից։

Փոփոխական