Իմ հիմքը. Դարձեք մեկ, ծառայեք միասին. Առավելագույն ժամանակը՝ 20 րոպե
Խորհեք.Ինչպե՞ս է ծառայության մեջ ինձ կորցնելը իրականում փրկում ինձ:
Դիտեք.«Տիրոջ ձևով» տեսանյութը հասանելի է srs.lds.org/videos կայքում։ (Տեսանյութը մատչելի չէ՞, Կարդացեք 183-րդ էջը:)
Քննարկեք.Ուրիշներին ծառայելով, ինչպե՞ս են բացվում «երկնքի պատուհանները» ձեր կյանքում:
Կարդացեք.Ոմանք կարծում են, որ նրանք արժանի են այն բաներին, ինչ ուրիշներն արդեն ունեն, որը կարող է վրդովմունք առաջացնել: Մյուսները՝ հավակնում են այն բաներին, որոնք իրենք չեն վաստակել։ Այդ երկու ծուղակները կուրացնում են մարդկանց՝ չթողնելով տեսնել էական ճշմարտությունը, որ բոլոր բաները պատկանում են Աստծուն: Վրդովմունքն ու հավակնությունները կարելի է հաղթահարել` կենտրոնանալով ուրիշների կարիքների վրա: Կարդացեք Մոսիա 2.17, Մոսիա 4.26 և Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի մեջբերումը (աջից)։
Կարդացեք.Կարդացեք Երեց Ռոբերտ Դ. Հեյլսի և Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի մեջբերումները (աջից)։
Պարտավորվեք.Պարտավորվեք շաբաթվա ընթացքում կատարել հետևյալ գործողությունները: Նշեք վանդակը, երբ ավարտեք յուրաքանչյուր գործողությունը։
Գործեք՝ որևէ մեկին ծառայելու ձեր ծրագրի համաձայն։
Ձեր ընտանիքի կամ ընկերների հետ կիսվեք, թե ինչ սովորեցիք այսօր ծառայության մասին։